Հուլիսի 14-ին Երևանյան Կամի երաժշտական ակումբում կայացավ դեռևս նախորդ տարվա փետրվար ամսից կինոթատրոններում ցուցադրված ,,Ելք Չկա,, ֆիլմի DVD տարբերակի շնորհանդեսը:
Ասենք, որ այս ֆիլմը իր ժանրային առումով տարբերվեց մեր իրականության մեջ միմյանց հաջորդող բոլոր ֆիլմերից, այն հայ հանդիսատեսին ներկայացավ կրիմինալ-դրամա ժանրում և սիրվեց ու գնահատվեց ամենայն խորությամբ, դրա վառ ապացույցն էլ եղավ այն , որ ցուցադրման տևողությունը գրեթե 3.5 ամիս տևեց երևանյան մայր կինոթատրոնում: Ֆիլմը մասնակցեց անցաց տարի կայացած Կաննի միջազգային կինոփառատոնին, որի շրջանակներում ևս արտերկրի կինոգործիչների կողմից բավականին լուրջ առաջարկների արժանացավ: Պրոդյուսերի խոսքով այն երկու անգամ ցուցադրվել է նաև ԱՄՆ-ում և ԱՊՀ տարածաշրջանի մի շարք երկրներում: Իսկ այսուհետ այն կարելի է ձեռք բերել քաղաքի CD վաճառակետերում: Շնորհանդեսին ներկա էին ֆիլմի թե դերասանական կազմը և թե նկարահանող անձնակազմը՝ գլխավորությամբ ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար, կարատեյի աշխարհի չեմպիոն` Կամո Ունանյանի, ով ի դեպ այդ օրը պատրաստել էր նաև իր կյանքի մասին պատմող ,,Իմ կյանքը իմ խաղն է,, վերնագրով ամսագրի շնորհանդեսը: Ներկաները ականատես եղան նաև` Կամո Ունանյանի սպորտային կյանքի մասին պատմող տեսաշարին, որտեղ մարզիկը ներկայացել էր կամային ամենաուժեղ հատկություններով և բարձր մակարդակով ամեն անգամ պահել Հայաստանի անունը օտարների հողում: Ներկաները տպավորված և մեծագույն բավարարվածությամբ հեռացան միջոցառումից՝ հույս ունենալով, որ նման հանդիման առիթներ դեռ շատ կլինեն:
Հավելենք, որ այդ օրը՝ Կամո Ունայնաի թվով երկրորդ ամսագրի շնորհանդեսն էր՝ ,,Իմ կյանքը, իմ խաղն է,, վեռնագրով:Ամսագիրը այս համարում պատմում է հերոսի անցած ուղղու ու մտքերի մասին:
Հավելենք, որ այդ օրը՝ Կամո Ունայնաի թվով երկրորդ ամսագրի շնորհանդեսն էր՝ ,,Իմ կյանքը, իմ խաղն է,, վեռնագրով:Ամսագիրը այս համարում պատմում է հերոսի անցած ուղղու ու մտքերի մասին: