ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

6.7.15

EXCLUSIVE: ՀԱՅՏՆԻՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԲՈՒՅՐԻ ՄԱՍԻՆ /ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ/


Հուլիսի 6-ը համբույրի միջազգային օրն է:Երբ է տեղի ունեցել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների առաջին համբույրը: Emin-NEWS.com-ը ներկսայացնում է հայտնիների հաճելի հիշողությունները իրենց առաջին համբուրի՝ համբուրվելու մասին բացառիկ և անկեղծ զրույցները:


Մոդել՝ Ագան առաջին անագամ համբուրվել է 13 տարեկան հասակում` ազգությամբ ուկրաինուհու հետ:
 ,,Շատ անսապասելի տեղի ունեցավ` բնականաբար նախաձեռնությունը նրանն էր:Բավականին երկար տևեց,նա նույնիսկ չզգաց,որ դա իմ առաջին անգամն էր,որովհետև ես բավականին պրոֆեսիոնալ համբուրվեցի:Ֆիլմերից բավականին տեսական պրակտիկա ունեի,,:

Դերասան՝ Արամ Թորգոմյանը առաջին անգամ համբուրվել է 6 տարեկանում,որից հետո դարձավ սովորություն:,,Տպավորություններս շատ լավն էին,որն էլ պատճառ դարձավ,որ դառնար հաճելի սովորություն,,. մեզ հետ զրույցում ասաց Արամը:

Երգչուհի՝ Մոնայի պատմությունը տարբերվում է մյուսներից:
,,Հաճելի մի բան հիշեցրեցիք։ Այն ժամանակ դպրոցի ավարտական դասարաններում էի սովորում։ Հայտարարվեց հերթական խենթ համերգը՝ "Руки вверх" խմբի հյուրախաղերով Երևանի Հանրապետական մարզադաշտում։ Օ, դա ինձ համար եզակի իրադարձություն էր և բնականաբար գնեցի ամենաթանկ տոմսերը՝ միաժամանակ չմոռացա ձայնագրիչի մասին, որովհետև այդ ժամանակ ,,Սեր,, թերթի լրագրողներից էի, ունեի հեղինակային աստղային շարքեր... Մտածեցի լավ առիթ է նյութ կազմելու համար։ Քանի որ շատ անհանգիստ բնավորություն ունեի՝ մտնելով մարզադաշտ փորձեցի հնարավորինս մոտենալ բեմին, իհարկե օգտագործել թղթակցի վկայականս։ Ամենաթեժ պահն էր... Սերգեյ Ժուկովն իջել էր բեմից ու գրեթե երկրպագուների մոտ էր։ Այն ժամանակների ամենալավ հիթերն էին հնչում։ Եվ ահա մի պահ լռություն տիրեց, ամենաառջևում էի... Սկսվեց "А Серёжки позабыла ты" երգը ու նկատեցի, որ Սերգեյն ուղիղ դեպի ինձ է գալիս... Մի պահ անզգայացա ու պատկերացնու՞մ եք նա մոտ եկավ, բռնեց ձեռքս ու աչքերիս էր նայում։Նա այդ ժամանակների ամենասիրված երիտասարդ կատարողներից էր, վստահ են նաև շատերի կուռքը։ Երգն ավարտվեց, նա ավելի մոտեցավ ու այտս համբուրեց։ Հետո սկսվեց "Крошка моя " -ն։ Ժպտաց ու վերադարձավ բեմ։ Առաջին անգամ ինձ չափահաս զգացի)) Ամբողջ ուշադրությունը ինձ վրա էր սևեռված, ընկերուհիս նեղացավ, ես էլ մոռացա, որ նյութ պիտի կազմեի։ Որոշեցի, որ իմ կյանքի ամենավառ հիշողություններից էր ու միայն իմը պիտի լինի։ Մինչ այսօր սոց ցանցերով շփվում ենք ու նա էլ ժպիտով է դա հիշում... Ու քանի որ այսօր համբույրի միջազգային օրն է, առաջին անգամ խոսեցի այդ իրադարձության մասին։ Ուզում եմ մաղթել, որ եթե ձեզ երբևէ համբուրեն՝ դա լինի այնքան անսպասելի ու զգացմունքային, որքան իմն էր ու այնքան ջերմ, որ տարիների ընթացքում երբեք փայլը չխամրի։ Համբուրում եմ իմ բոլոր երկրպագուներին.... ,,


Սարգիս Ներսեսյան, ով մեծ սեր է վայելում հանրության շրջանում և ակտիվ է ֆեյսբուքում մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ համբուրվել եմ 16 տարեկանում, ինչը շատ տպավորիչ էր,շատ գեղեցիկ,որը մինչ օրս հիշում է:

Հաղորդավար, պրոդյուսեր,  Անդի Սողոմոնյանի կարծիքով համբուրվելը հնարավորություն է տալիս ամրապնդել զգացմունքները:
,,Համբույրը`մանավանդ երբ երկկողմանի սեր է լինում,ինչը եղել է իմ ու իմ ընկերուհու միջև,դա երջանկություն է և առաջին համբույրի ժամանակ առաջանում է զգացմունքային տագնապ,որից հետո կրկին համբույրը հնարավորություն է տալիս ամրացնելու զգացմունքները,,:



Հաղորդավար, երգիչ՝Վարդան Բարսեղյանը առաջին անգամ համբուրվել է 16տարեկանում: 
,,Մենք մենակ էինք: Սերը կարող է ուղեկցվել համբույրներով :Համբուրվում եմ միայն այն վայրերում, որտեղ բացի մեզնից ոչ ոք չկա, որպեսզի դիմացինս իրեն վատ չզգա, երևի կգա մի ժամանակ, երբ հանրության առջև համբուրվելը մեզ մոտ ընդունված կլինի,, :


Դերասանուհի՝Նուշիկ Մարգարյան համար այս թեման շատ անձնական է:
,,Անկեղծ ասած կարծում եմ,որ շատ անձնական թեմա է համբույրը:Չեմ հիշում առաջին անգամ,որ տարիքում եմ համբուրվել,բայց ըստ իս համբույրը սիրո մի մասնիկն է,որը ամբողջացնում է սերը:Շնորհավորում եմ բոլորիս այս օրվա կապակցությամբ և մաղթում բազում համբույրներ,որոնք էլ կդառնան մեծ սիրո պատճառ,,:


Երգիչ՝ Նարեկ Մելիքյանը առաջին անգամ համբուրվել է 10 տարեկանում՝ դպրոցական տարիքում, շատ գեղեցիկ աղջիկ հետ:
,,Տպավորությունները լավն էին չնայաց այնքան էլ չէի գիտակցում իմաստը, հետո այն դարձավ հաճելի սովորույթ,,-. մեզ հետ զրույցում ասաց Նարեկ Մելիքյանը:


Երգչուհի՝ Արփինե Բեկջանյանին երբ առաջին անգամ համբուրեցին նա իրեն համբուրողին ապտակեց, ինչի համար մինչ օրս զղջում է:
,,Առաջին սերս երեկոյան զբոսանքից տեղն ճանապարհելու ընթացքում ասաց կարող եմ ականջիդ բան ասեմ:ես առաջարկեցի բարձրաձայն ասել,բայց նա ասաց,որ ամչում է:Ականջս մոտ բերեցի,պտտվեց շուրթերս համբուրեց:Ես էլ խառնվածությունից ու անակնկալից ապտակեցի ու փախա աստիճաններով տուն:Իսկ հետ զղջացի,որ ապտակել եմ,,:

Ի դեպ համբույրի համաշխարհային օրվա հայրենիքը համարվում է Մեծ Բրիտանիան։


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):