Մտահղացումը՝ Ուրախների և հնարամիտների ակումբի բժշկական ինստիտուտի թիմի անդամների, աջակցությամբ՝ ՈւՀԱ-ի Դոնեցկի ,,Դրիմ թիմ,,-ի անդամների: Արտադրությունը՝ ,,Շարմ Հոլդինգ,,-ի:
,,Մեր Մարկը,, ֆիլմը նվիրվում է դերասան, շոումեն, արտիստ Մարկ Սաղաթելյանի լուսավոր հիշատակին:
Բժիշկներին չհաջողվեց Մարկին փրկել անսպասելի վրա հասած հիվանդությունից, չնայած ամբողջ հայ ազգն աղոթում էր նրա առողջության համար:
Վերջին հացազրույցներից մեկում Մարկն ասել է. ,,Հասկացել եմ մի բան՝ այնքան վատ բան կա այս կյանքում, որ մարդը նույնիսկ չի էլ պատկերացնում: Ավելի լավ է քո ապրած կյանքի ամեն վայրկյանից հաճույք ստանաս, որովհետև վաղվա օրդ կարող է ընդհանրապես չլինել,,: