ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

24.4.12


ՇՔԵՂ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՇԱՏ ՀԻՎԱՆԴՆԵՐ, ԲԱՅՑ ՔԻՉ ԲԺԻՇԿՆԵՐ



Առողջապահության Կազմակերպիչների Ասոցիացիայի միջոցներով Հրազդանի բժշկական կենտրոնում  կազմակերպվել էր բաց դռների օր:  Բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանի խոսքերով,  Հրազդանում չկա նյարդաբան և անոթային վիրաբույժ, նրանց հետ  ևւս երկու մասնագետ հրավիրվել են  հիվանդներին  լրացուցիչ ստուգելու համար :
«Հրազդանի տարածաշրջանում հաճախ հանդիպող հիվանդությունների շարքում  վարիկոզը և սրտանոթային հիվանդություններն են» ,- ասել է  անոթային վիրաբույժ` խմբի ղեկավար Արմեն Խեդոյանը: Իսկ նյարդաբան Լինա Զուբալովան հավաստեց, որ ողնաշարային հիվանդությունները ևս  գերակշռում  են, և  հիմնական պատճառն  այն է, որ Հրազդանը շրջապատված է գյուղական համայնքներով, գյուղացու գործը ծանր է և հանգեցնում է ողերի խախտման:

Անհրաժեշտության դեպքում մասնագետները  հիվանդներին ուղեգրել են  Երևանի  Ս. Գրիգոր Լուսավորիչ  բժշկական կենտրոն, քանի որ  Հրազդանի շքեղ վերանորոգված պոլիկլինիկայում չկան անհրաժեշտ  մասնագետներ,  այս մասին նշել է  բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանը:
Հրազդանի բժշկական կենտրոնը վերանորգվել է վերջերս, իսկ որակյալ կադրեր ապահովելու խնդիրը դեռեւս անորոշ  է մնում :
Էմին Մաթեւոսյան
http://ditaket.am