Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մարտունի գյուղում ծայրահեղ չքավորության մեջ  ապրող մի ընտանիք, որի անդամները չցանկացան նշել իրենց անունները, ապրելու համար բացարձակ ոչ մի պայման չունի: Ընտանիքում ապրում են վեց երեխա, իսկ տան մայրը հղի է: 
Երեխաներից փոքրիկը չուներ ծննդյան վկայական, սակայն որոշ ՀԿ-ների  ջանքերով վերականգնվեց երեխայի ինքնության իրավունքը: Հարևանները ցավով պատմեցին ընտանիքի մասին` չկարողանալով զսպել արցունքները. «Այս ընտանիքը օրեր շարունակ սոված է քնում, ջուր են խմում, որ սովին դիմանան, շաբաթներով տունը ուտելիք չի լինում, իսկ հարևանները ամիսը մեկ-երկու անգամ հազիվ ենք օգնում,  մենք էլ մի օրի չենք ապրում»:
Ընտանիքը ամսական ստանում է թոշակ` 30 հազ. դրամի չափով:
Հրազդանի «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ը վերջերս բարերարների միջոցով օգնեց նմանատիպ մի ընտանիքի այս անգամ նրանք հույս ունեն, որ բարի մարդկանց շնորհիվ կոգնեն նաև այս ընտանիքին:
ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Աղբյուրը՝  mynews.am
 
       
         
 
 
 
 

