ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

23.3.14

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ և ԱՌԱՋԻԿԱ ՄՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Դերասան Կարեն Մկրտչյանին նվիրված հերթական բարեգործական համերգը տեղի կունենա մարտի 30-ին՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, որի ողջ հասույթը փոխանցվելու է դերասանի բուժմանը: Համերգին մասնակցելու են հայ շոու- բիզնեսի ճանաչված երգիչ-երգչուհիները:Համերգին մասնակցել ցանկացողները շատ են, բայց  ծրագրային և ժամանակային կազմակերպիչները չեն կարողանում հասցնել:

Համերգի կազմակերպիչներ Դինելը ևՊաուզա Անոն  /Նարինե Ոսկանյանը/ :
Համերգից հետո կլինի նաև դրամահավաք :

Սակայն մինչ համերգը տեղի կունենա Կարեն Մկրտչյանին նվիրված հերթական միջոցառումը:Հայ շոու բիզնեսի երգիչ-երգչուհիներ տեսահոլովակ են պատրաստել նվիրված Կարենին, որտեղ երգում են Արշոն,Նորսը /Լևոն Սարգսյան/,Ջուլին,Ռաֆի Ալթունյանը, Գոռ Հարությունյանը,Հայկ Խուլյանը, Վլադիմիր Բարխոյանը:Գործիքավորումը ,,Մեծ Հայք,,՝ Նարեկ Պետրոսյանի, ձայնագրությունը՝ Ազատ Մխիթարյանի /ADVA STUDIO/,տեսահոլովակում նկարահանվել են Մենչը, Գոքորը /YERE1/,Պաուզա Անոն,Արսեն Լևոնյանը, Նիկոլայ Եղիազարյանը, Թինա Քեյը և այլ ներկայացուցիչներ հայ շոու-բիզնեսից:
Մտահաղացումը դերասան Արտավազդ Հովհաննիսյանինն է:

Eminnews.blogspot.com-ի հետ զրույցում Արտավազ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց ովքեր մասնակցություն են ունեցել տեսահոլովակի ստեղծմանը.- ,,Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել  ,,HOME TV,, աջակցելու համար, ,,MAYKA. AM,, և բոլոր նրանց, ովքեր օգնեցին տեսահոլովակի պատրաստմանը, և նրանց ովքեր կատարում են  են դրամական օգնություն,,:
Տեսահոլովակի պրեմիերան և շնորհանդեսը տեղի կունենա մարտի 27-ին ,,Շանսոն,, ակումբում:

Eminnews.blogspot.com-ին Կարենի ընկերները տեղեկացրեցին, որ դեռ չի հավաքվել այն գումարը, որը անհրաժեշտ է Կարենի բուժմասն համար, իսկ Կարենը մեկնել է արտասահման, քանի որ արդեն շատ ուշ էր և բուժումը պետք է սկսվեր:
Իսկ այս օրերին Կարենը դեռ հետազոտման փուլում է:

Տեղեկացնենք  բոլոր նրանց ովքեր ցանկանում են օգնել Կարեն Մկրտչյանին կարող են փող փոխանցել դերասանի համար ստեղծված հատուկ հաշվեհամարներին UNIBANK AMD 24100265048901, USD 24100265048902, EURO 24100265048903:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ը-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink)