EminNEWS-ը շարունակում է ներկայացնել բացառիկ հարցազրույցներ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից:Այս անգամ մենք ներկայացնում ենք մոդել, դերասան, ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի դերասան Արթուր Գրիգորյանի՝ Arturo-ի, բացառիկ հարցազրույցը:
,,Արթուր Գրիգորյան, հանրությանը ավելի հայտնի որպես Arturo, ծնվել եմ 1986 թվականին՝ Հայաստանում:Սովորել եմ Երևանի Պարարվեստի պետական քոլեջում:Ավարտելուց հետո ստանալով բալետի դերասանի որակավորում՝ ըդունվել եմ աշխատանքի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոն, որպես բալետի դերասան և մինչ օրս աշխատում եմ այնտեղ:Ստացել եմ նաև մոդելինգի կրթություն՝ Մոսկվայում՝ Սերգեյ Զվերևի անվան մոդելինգի դպրոցում և այժմ համագործակցում եմ մի շարք հարգի ամսագրերի հետ Հայաստանում եմ արտասահմանում:Նկարահանվել եմ նաև տեսահոլովակներում, գովազդային հոլովակներում, ինչպես նաև մասնակցել եմ հագուստի ցուցադրություններին:Այժմ ունեմ երկու տարի ժամկետ ունեցող պայմանագիր Արաբական Էմիրությունների՝ Դուբայ քազաքի հետ, որտեղ ժամանակ առ ժամանակ եմ այցելում և նկարահանվում եմ ամսագրերում և տեսահոլովակներում,,:
Որ մասնագիտությունն է Ձեզ ավելի հարազատ՝ բալետը թե մոդելինգը.
,,Անկեղծ ասած, իմ տարբերակում մեկը մյուսին լրացնում է, մի քիչ դժվարանում եմ պատասխանել Ձեր հարցին, քանի որ ամենօրյա մարզվելս թատրոնում օգնում է կազմվածքս պահպանել, իսկ տեսախցիկի հետ աշխատելը տալիս է վստահություն բեմում պարելու և հազարավոր հանդիսատեսի առաջ հանդես գալու համար,,:
,Որպես բալետի դերասան ինչ հաջողութոյւնների եք հասել.
,,Որպես բալետի դերասան հանդես եմ եկել հյուրախաղերով մի շարք երկրներում՝ Սիրիա, Թուրքիա, Ռուսաստան, Արաբական Էմիրություններ, Քաթար, Բահրեինի Թագավորություններ, Եգիպտոս և այլն:Աշխատել եմ նաև այնպիսի մեծությունների հետ, ինչպիսին է Յուրի Գրիգորովիչը, ինչը նույնպես համարում եմ հաջողություն իմ համար բալետի ոլորտում,,:
Կխնդրեմ ներկայացնեք նաև Ձեր հաջողութոյւնները մոդելինգում.
,,Որպես մոդել, երևի ամենամեծ հաջողությունս համարեմ 2007թ-ի մասնակցությունս ,,Եվրոտեսիլ,, երգի մրցույթում որպես մոդել-դուդուկահար:Ես ինքս դուդուկահար չեմ, բայց քանի որ երաժշտությունը այդ մրցույթում կենդանի հնչողություն չի, ինձ որպես մոդել հրավիրեցին դուդուկահարի կերպարում:Ինձ համար պատիվ էր մասնկացել այդ մրցույթին և ներկայացնել Հայաստանը:Ոնեցել եմ բազմաթիվ ցուցադրություններ, նկարահանումներ Հայաստանում, Եգիպտոսում և Արաբական Էմիրություններում,,:
Ըստ Ձեզ բալետը և մոդելինգը Հայաստանում որ փուլում են գտնվում.
,,Ցավոք պետք է դիտարկենք փուլերով, մոդելինգը ցածր հորիզոնականում է գտնվում Հայաստանում, և ես որևէ էական փոփոխություն գլոբալ առումով չեմ նկատել:
Ինչ վերաբերվում է բալետին, ապա վերջին 3-4 տարիներին որոշակի առումներով որակը զգալիորենն նվազել էր, բայց արդեն 3-4 ամիս է, ինչ մենք ունենք գլխավոր բալետմաստեր՝ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, որի հետ ավելի շատ և ավելի հաճույքով է աշխատում բալետային խումբը և նկատվում են առաջադիմություններ և առաջխաղացումներ:
Ինչ վերաբերվում է բալետին, ապա վերջին 3-4 տարիներին որոշակի առումներով որակը զգալիորենն նվազել էր, բայց արդեն 3-4 ամիս է, ինչ մենք ունենք գլխավոր բալետմաստեր՝ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, որի հետ ավելի շատ և ավելի հաճույքով է աշխատում բալետային խումբը և նկատվում են առաջադիմություններ և առաջխաղացումներ:
Եթե ունենայիք ընտրություն, որ մասնագիտությունը կընտրեիք.
,,Ամեն դեպքում եթե ծայրահեղ դեպքում հայտնվեմ նման իրավիճակում կընտրեմ բալետը, քանի որ պարարվեստով սկսել եմ զբաղվել 9-ը տարեկանից,,:
Այս ամենից զատ Ձեզ որպես ինչ մասնագետ եք տեսնում.
,,Իմ առօրյան այնքան հագեցած է աշխատանքի առումով, որ երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ և, ես իմ երկու մասնագիտություններն էլ շատ եմ սիրում:Փոքր ժամանակ երազում էի դառնալ էստրադային երգիչ, բայց երբ մեծացա և ստուգեցի ձայնային տվյալներս և իմացա, որ բավարար չեն երգիչ դառնալու համար, որոշեցի փորձեմ ինձ պարարվեստում, քանի որ դեռ վաղ հասակից ինձ բեմի մարդ եմ պատկերացրել, որի համար հիմա չեմ փոշմանում,,:
Ինչպիսին է Arturo-ն բեմից դորս.
,,Այդ հարցին լավ կլիներ, որ պատասխանեին ընկերներս, չեմ սիրում ինքս ինձ նկարագրել, բայց կփորձեմ համեստություն շատ չանել և մեկ բառով ասեմ, որ շատ ընկերասեր եմ և սիրում եմ շատ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ,,:
Ինչ նորությունների սպասենք առաջիկայում Ձեզանից.
,,Առաջիկայում՝ հուլիսի 20-ին, ունենք հյուրախաղեր Սանկտ-Պետերբուրգ քաղաքի Մարինյան թատրոնում, որտեղ ներկայացնելու ենք ,,Գայանե,, բալետը, և նույն ամսին պետք է նկարահանվեմ ֆոտոպատմությունում հայտնի մոդել Սեդա Սերոբյանի հետ, որը կլուսաբանվի Դուբայի ամսագրերից մեկում,,:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):