
Երգչուհին մեզ հետ զրույցում ասաց, որ ծննդյան տարեդարձը իր համար լի է եղել բազմաթիվ անակնկալներով .
,,Ծննդյանս մեկնարկից սկասած ստացել եմ բազմաթիվ շնորհավորանքեր, բայց ամենաանկեղծ և հուզիչ նվերս եղել է եղբորս որդու կողմից, ով առավոտյան նվերներով ինձ արթնացրել է քնից և իր հատուկ խոսելաձևով՝ գեղեցիկ խոսքերով շնորհավորել է ծննդյանս տարեդարձը,,:
Երգչու ծննդյան տարեդարձը կազմակերպել են ընկերները, որը լինելու է փաբ տարբերակով. ,,Ես ծննդյանս տարեդարձը չեմ սիրում նշել մեծ և ռեստորանային տարբերակով, այսօր այս ամենի հեղինակները իմ ընկերներն են, ովքեր յուրաքանչյուր օրս տոնի են վերածում, շատ շնորհակալ եմ իրենցից, որ իմ կողքին են,,:
Կտավի վրա դիմանկարը, այս նվերը երգչուհին ստացավ այն ժամանակ երբ զրույցում էր մեզ հետ ինչը իր համար հաճելի անակնկալ էր:
EminNEWS-ի հետ զրույցում Գաբի Գալոյանը նաև բացահայտեց իր սիրտում պահած երազանքներից մեկը.
,,Այսօր ես ունեմ ամեն ինչ, երգարվեստում կայացած երգչուհի եմ ում սիրում և ընդունում են, ունեմ շատ լավ ընկեր, ընտանիք, բայց չունեմ մեկը ով կլինի իմ երկրոդ կեսը:Իմ սրտի ցանկությունը այսօր միայն մեկն է ունենամ կողակից, ով կլինի իմ կողքին ամեն օր ու ամեն վարկյան,,:
Թե ինչպես անցավ երգչուհու ծննդյան տարեդարձը , հատուկ նվերները, չսպասված անակնկալները և ծննդյան բացառիկ լուսանկարները մենք կներկայացնենք առաջիկայում:
EminNEWS-ը շնորհավորում է երգչուհուն մաղթելով երազանքերի իրականացում:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիսEminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիսEminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):