ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

11.8.14

ՄՈԴԵԼ, ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ, GLANCE ԱՄՍԱԳՐԻ ՏՆՕՐԵՆ ՎԱՀԵ ՍՏԵՊԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

EminNEWS-ը ներկայացնում է մոդել, լուսանկարիչ և Glance journal-ի հիմնադիր տնօրեն Վահե Ստեպի բացառիկ հարցազրույցը.

Ինչպես եղավ, որ ընտրեցիք մոդելինգը.
   ,,Դեռ մանկուց ինձ հետաքրքրել է մոդելային աշխարհը, հատկապես ֆոտոմոդելինգը, հիշում եմ դեռ տասը տարեկան էի լուսանկարվելիս փորձում էի ինչ որ յուրահատուկ կերպար ստանալ: Ավելի լուրջ սկսել եմ զբաղվել 2005 թվականից: Կարծում եմ՝ Հայաստանում մոդելինգը չի կարելի անվանել մասնագիտություն, դա ուղղակի հոբբի է: Մոդելինգը ընտրեցի ոչ միայն այն պատճառով, որ սիրում էի լուսանկարվել ,այլ նաև ունեի մոդելինգին համապատասխան հասակ (187) և արտաքին,,:

Լինելով Հայաստանի ամենացանկալի մոդել
տղամարդկանցից մեկը, ին չպես եք գնահատում մոդելիգնը Հայաստանում.
   ,,Այս հարցը շատ հարցազրույցներում են հղել ինձ, ստիպված եմ կրկնվել. երբ ես նոր էի սկսում մոդելինգի մեջ աճել ահավոր վատ էր, այժմ տեսնում եմ մեծ առաջնթաց, շնորհիվ հայ դիզայներների աշխատանքի ծաղկել է մոդելինգը,,:

Ինչ է Ձեզ համար մոդելինգը.
   ,,Մոդելինգը ինձ համար դա ապրելակերպ է,,:

Մոդելինգում ներկայացնել բարձրակարգ ֆոտոշարքեր, այս հարցում Ձեզ օգնում էՁեր հաջորդ մասնագիտությունը, լուսանկարրի գործը, ինչպես եղավ, որ ընտրեցիք նաև լուսանկարչի գործը.
   ,,Այո, մոդելինգը և լուսանկարչությունը միմյանց շատ կապակցված են, երբ լուսանկարիչները լուսանկարում էին ինձ ես նայելով հմտորեն սովորում էի լուսանկարչության գաղնիքները: Բազմաթիվ ֆոտոշարքերիցս հետո, առաջին անգամ սկսեցի լուսանկարել լուքբուքեր, այն համացանցում ունենալով մեծածավալ դիտումներ շարունակեցի այդ մասնագիտությամբ ավելի լուրջ զբաղվել,,:
Հայաստանի ամենամեծ լսարան ունեցող ամսագիրը Ձեզ է պատկանում:Ինչպես ծնվեց Glance journal
   .,, Glance -ինտերնետային ամսագրի ստեղծման գաղափարը ծագեց 2007 թվականին, այդ ժամանակներում Հայաստանում ինտերնետային ամսագրեր չկային, դա առաջինն էր: Այն աշխարհում բոլոր ամսագրերի համախմբումն է մեկ տեղում, կարելի է անվանել հանրագիտարան , կարելի է այտեղ գտնել ամբողջ աշխարհում լավագույն լուսանկարիչների, մոդելների, դիզայներների, հայտնիների և նկարիչների մասին տեղեկություններ,,:

Ամսագրում հաճախ ենք տեսնում տարբեր ֆոտոսեսիաններ հայ մոդելներից, կասեք ամսագրի նպատակը ինչն է եղել և այսօրվա նպատակը որն է.
   ,,Ամսագրի նպատակն է եղել հայ ազգին տեղեկացնել արտասահմանում և Հայաստանում կատարվելիք ամենա նոր ֆոտոշարքերիմասին, այն նաև մեծ հնարավորություն է տալիս սկսնակ մոդելներին, լուսանկարչներին և դիզայներներին կայանալու մեջ: Կայքը ստեղծվելուց ի վեր մնացել է իր սկզբունքների մեջ,,:

Ինչ նորությունների սպասենք առաջիկայում.
  ,,Ձեզ քաջ հայտնի երեք մասնագիտություներից բացի ես դիզայներ եմ (տան և կահույքի), եթե նկատեցիք իմ բոլոր մասնագիտություները կապակցված են մեկը մյուսին: Իսկ նորությունների մասին նախապես խոսել չեմ սիրում, ամեն բան իր ժամանակին կտեղեկացնեմ,,:

Մեզ հետ ունեցած բացառիկ հարցազրույցում Վահեն ավելացրեց  ,,Այո, անկախ այս մասնագիտություններից ես չեմ կորցրել իմ մարդ տեսակը և չեմ սավառնում վերևներում, նույնը՝ խորհուրդ կտայի այն մարդկանց, ովքեր նոր են սկսում այս մասնագիտույուներից գեթ մեկը, քանի որ այն կործանարար է,,:




Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):