ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

13.12.14

ՊՐԵՄԻԵՐԱ ՍՈՎԱԾ ԽԱՂԵՐ Made In Armenia . ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

Հայկական և աշխարհի  հեռուստաընկերությունների պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կհեռարձակվի նախագիծ, որը բացառիկ է:,,Ա թի վի,, հեռուստաընկերությունը շարունակում է անակնկալներ մատուցել իր հեռուստադիտողներին և ներկայացնում է  նոր հեռուստանախագիծ, որը կոչվում է ,,Սոված խաղեր,,:
Emin-NEWS.com-ը իր ընթերցողներին է ներկայացնում հաղորդման հաղորդավար՝ Հակոբ Հակոբյանի բացառիկ հարցազրույցը:

Ինչպես եղավ, որ որոշեցիք նման ձևաչափով հաղորդաշար ստեղծել.
   ,,Սոված Խաղեր,, հաղորդման ստեղծողը ես չեմ: Այն Արթուր Զաքարյանի մտահղացումն է: Սա միանգամայն նոր ձևաչափ է ոչ միայն հայկական այլև համաշարհային հեռուստաշուկայում: Այս անգամ հայ հեռուստադիտողը չի կարող ասել  ,,թխած հաղորդում է,,  ինչ համար ես շատ ուրախ եմ :

Որն է հաղորդաշարի նպատակը.
   Սա խոհանոցային շոու է, հետևաբար այն ժամանցային հաղորդում է, որը դիտելով կարելի է ծիխաղել, հետևել տարբեր փորձությունների հաղթահարումներին և որ շատ կարևոր է ծանոթանալ բավականին յուրահատուկ բաղադրատոմսերի ,իսկ հետո պատրաստել դրանք:

Հաճախ ենք Ձեզ տեսնում այնպիսի նախագծերում, որոնք բացակայում են հայկական հեռուստատեսությամբ, այս նախագծի պահանջարկը որքանով էր և ինչ կտա այն հեռուստադիտողներին.
   Ես սիրում եմ վարել հաղորդումներ որոնցում կա ժպտալու առիթ: Այս մեկը հենց այդպիսին է ու ես ինձ շատ լավ եմ զգում իմ տարածքում: Մեծ հույս ունեմ, որ հեռուստադիտողը կհավանի այն:

Ինչ սպասի հեռուստադիտողը ամանորին ,,Սոված խաղեր,,-ում.
  Ամանորին Սոված խաղերն իհարկե տոնական է լինելու: բայց թե ինչ չեմ ասիիիիիի: Թող անակնլալ լինի: Միայն կասեմ, որ շատ տոնական ենք:
Հաղորդման հաղորդավար Հակոբ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագծի վրա աշխատում է շատ պրոֆեսիոնալ ու մեծ թիմ  ,, Ես շատ ուրախ եմ, որ նախագծի վրա աշխատում է մեծ թիմ ու ես կենտրոնացած եմ հաղորդավարական իմ մասի վրա: Այսպես մենք ստեղծում ենք մի հաղորդում շոու, որում հայտնի մարդիկ իրենց ընկերնորի հատ պայքարում են սովածությունը հաղթահարելու դեմ, անցնելով փորձություններ,,:
Հաղորդաշարի պրեմիերան տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը՝  18:00-ին: 


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):