ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

10.1.15

ԻՆՉՊԻՍԻՆ ԷՐ 2014-Ը՝ ԳՈՌ ԵՓՐԵՄՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՎ ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ՝ 2015-ԻՆ /ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ/

Emin-NEWS.com-ը իր ընթերցողներին է ներկայացնում երգիչ՝ Գոռ Եփրեմյանի 2015 թվականի առաջին հարցազրույցը, որտեղ Գոռը ամփոփում է 2014-ը և ներկայացնում 2015-ի սպասելիք անակնկալները:
  ,,2014-ը բավականին հետաքրքիր տարի էր ինձ համար, 2014-ը դիմավորեցի Միացյալ Նահագներում, ինչպես նաև 2015-ը,,-մեզ հետ ունեցած բացառիկ հարցազրույցում ասաց՝ Գոռ Եփրեմյանը, ով նաև մեզ տեղեկացրեց, որ եկող տարն կդիմավորի արդեն հայրենիքում՝ Հայատանում:
  ,,2015-ը սկսվեց շատ ավելի հետաքրքիր, շատ լավ դիմավորեցինք 2015-ը, դե ինչպես ասում են ոնց տարին դիմավորես այնպես էլ կշարունակվի:Համոզված եմ, որ այս տարին  լավ է լինելու բոլորիս համար,,:
Գոռ մեզ հետ զրույցում ասաց, որ հավատում է՝ ամանորյա հրաշքներին.-,,Ընդհանրապես հրաշքների հավատում եմ:Երազանքերը և ցանկությունները տարբեր են ու շատ շատ,, :
Գոռ Եփրեմյանը, ով բնակվում է ԱՄՆ-ում իր ամանորյա շնորհավորանքը հղեց՝ հայ ժողովրդին և բոլոր իր՝ երկրպագուներին ,,Մաղթում եմ, որ իմ հայ ազգը միշտ խաղաղ լինի, երջանիկ ու անհոգ օրեր ունենա:Մեր զինվորներին խաղաղություն, համբերություն և իհարկե ամբողջ աշխարհին խաղաղություն:



Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):