ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

30.1.15

ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ ԻՐ ԵՎ ՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆԻ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք երգչուհի՝ Սոնա Շահգելդյանը և երգիչ՝ Սևակ Ամրոյանը դուետ տեսահոլովակով են հադես եկել, որի նկարահանումները արդեն ավարտվել են:
Թե ինչպես եղավ, որ որոշեցին հանդես գալ դուետով և ինչ սպասենք երգչուհուց՝ Սոնա Շահգելդյանից 2015-ից, այս և մյուս հարցերին է պատասխանում  Emin-NEWS.com-ի հետ զրույցում երգչուհին:


Ինչպես եղավ, որ որոշեցիք նկարահանել այս երգի տեսահոլովակը:
     Երգը, որի հեղինակն է՝ Հովհաննես Բադալյանը արդեն մի քանի տարի է ինչ հնչում է մեր կատարմամբ:Առաջինը մենք ենք, որ երգում ենք դուետ, բնականաբար շատ ժողովրդական երգեր՝ գուսանական, աշուղական երգել եմ, փորձել եմ ներկայացնել, լավ մաքուր զուլալ՝ ոչինչ չփոխելով, նաև իմ մենահամերգի ժամանակ եմ առիթ ունեցել կատարել:Ասեմ, որ պապիկս նույնպես երաժիշտ էր, ցավոք հիմա չկա , բայց երգում էր ժողովրդական երգեր և Թաթուլ Ալթունյանի խմբում էր նաև հանդես գալիս և դա փոխանցվել է ինձ ու որոշեցինք ունենալ անպայման տեսահոլովակ այս երգի հիման վրա:Այս երգը իմ սիրած երգերից էր նաև Սևակը և մայրիկս են շատ հավանում:Սևակը և ես համատեղ որոշեցինք այդ երգը երգել և նկարահանել տեսահոլովակ, որը ունենա մնայուն արժեք՝ մեր հայ ժողովրդի համար:Սյուժեն այնպիսին է, որ բոլոր հայերը ովքեր որ գաղթել են, կրկին գաղթեն, բայց այս անգամը իրենց հողեր, պայքարեն, հաղթեն և արմատները երբեք չմոռանան, իսկ տեսահոլովակը կլինի ֆիլմային կլիպ:

Սա Ձեր և Սևակի առաջին համագործակցությունն է, ինչ ընթացք կունենա այն:
   Այո սա մեր առաջին համագործակցությունն է, սակայն մենք հաճախ առիթ ենք ունեցել այս երգը կատարել տարբեր միջոցառումներում:Հետագա ընթացքը և արձագանքները շատ լավ կլինի կարծում եմ:Մենք արել ենք լավ գործ որը լինի մնայում,գործիքավորման մեջ  ոչինչ չենք փոխել:Ես և Սևակը երգը մատուցել ենք ճիշտ, գրագետ հոգի և սեր ենք դրել այդ ամենի մեջ:Սա տարբերվող դուետ է, Սևակի ձայնը և տեմբռը շատ եմ սիրում, նա նաև որպես մարդ շատ լավն է դա ինձ համար առաջնային է:Իսկ երգը նաև նվիրում  ենք ցեղասպանության 100-րդ ամյակին ու մեր խոսքը և կոչը երգով ենք արտահայտում:

Երբ է նախատեսված երգի պրեմիերան:
   Տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում է 2015-ի գարնանը, իսկ մինչ այդ ես կնկարահանեմ ևս մեկ տեսահոլովակ, ունեմ նոր երգեր և նոր ֆոտոշարք կներկայացնեմ:

Ինչ նորություններ սպասենք 2015-ին:
   Ինչպես նախորդ տարիներին 2015-ին նույնպես  աշխատում եմ նոր երգեր տարբեր ոճերում  ներկայացնել, ունեմ համերգներ դրսում, կան նաև բարեգործական համերգեներ՝ Հայաստանում, սպասվում է բազմաթիվ անակնկալներ, բայց դրանց մասին դեռ չեմ ցանակնում ասել, թող մնա առայժմ գաղտնի:

   Սոնա Շահգելդյանը, ով միշտ առանձնանում է իր հայրենասիրությամբ վերջում ավելացրեց .- ,,Կցանկանայի, որ բոլորը առողջ լինեին, խաղաղություն մեր զինվորներին՝ բարի ծառայություն, իչքան էլ ասեմ շնորհակալ եմ միևնույն է քիչ է, եթե չլինեն նրանք մենք  չենք կարող ապրել, քնել հանգիստ, աղոթում եմ միայն  նրանց համար, նրանք իսկական հերոսներ են:Իսկ Գյումրիում տեղի ունեցած վերջին դեպքի  համար շատ եմ ցավում, Գյումրին միշտ մեզ տվել է տաղանդավոր մարդիկ:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ 
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):