ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

12.1.15

,,A-ERA,, ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ 2014-Ը ՁԵՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ Է ԵՂԵԼ, ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ՝ ԾՈՎԻՆԱՐ ՋԻԼԱՎՅԱՆԻ ՀԵՏ

Emin-NEWS.com-ը իր ընթերցողներին է ներկայացնում ,,A-ERA,, պարային համույթի գեղարվեստական խմբի ղեկավար` Ծովինար Ջիլավյանի հարցազրույցը, ով ամփոփում է` 2014-ը ներկայացնելով ձեռքբերումները, սպասելիք անակնկալները և ամանորյա ցանկությունները:

Ինչպիսին էր` 2014-ը Ձեզ համար:
2014-թվականը զգալիորեն տարբերվում էր ,,A-ERA,, -ի գործունեության այս հինգ տարիներից:Առաջին տեսահոլովակը նկարահանվեց հենց՝ հունվարի առաջին շաբաթվա մեջ ու այդպես էլ տարին շարունակվեց:Եղան բազմաթիվ տեսահոլովակներ, երաժշտական նախագծեր, հաղորդումներ և համերգներ:,,Luxury,, ամսագրի կողմից ստացանք ,, Տարվա լավագույն պարային համույթ,, մրցանակը, իսկ ամենագլխավոր իրադարձությունը իհարկե մեր սաների առաջին մեծ մենահամերգն էր, որի առիթով էլ հենց ստեղծվեց և ունեցավ նաև տեսահոլովակ մեր թիմի ,,Շնորհակալ ենք,, երգը:

Սպասվում է նոր համագործակցություններ 2015-ին:
Փորձը ցույց է տվել, որ տարեց-տարի համագործակցությունները էլ ավելի են շատանում:Նույնը ակնկալում ենք նաև 2015-ում:Իհարկե կան արդեն տարբեր առաջարկներ, և կարելի է համարել, որ տոները մեզ համար արդեն ավարտված են, քանի որ անցել ենք՝ աշխատանքային գրաֆիկի:

Ինչ սպասենք 2015-ին:
Այս տարվանից ,,A-ERA,,-ան ընդլայնում է իր գործունեությունը:Հունվարից մեզ մոտ գործում է թաթերական խմբակ, դասերն անցկացնում են՝ Նորայր Եղյանը և սա դեռ ամենը չէ, սակայն այդ մասին կխոսենք արդեն ավելի ուշ:

Հավատում եք ամանորյա հրաշքներին:
Իհարկե եթե ռեալ փորձեմ նայել այդ հարցին, ոչ, սակայն մենք մեզ համար միշտ ուզում ենք ստեղծել այդ հրաշքը ու հավատալ այդ հրաշքին, ու փաստորեն արդյունքում ստացվում է, որ այո, հավատում եմ:
Ինչ երազանքներ և ցանկություններ ունեք 2015-ից:
Երազանքներնը,նպատակներնը, ցանկությունները շատ-շատ են:Աշխատանքի հետ կապված երևի թե ամենից շատ կցանկանամ, որ այս տարվա մեր գործունեությունն իր մեջ ընդգրկի նաև արտերկրյա շրջագայություններ:
Բոլորին ցանկանում եմ՝ հաջողակ, առողջ և երջանիկ տարի:Եվ թող պարային բոլոր ռիթմերն ու տրամադրությունը երբեք չպակասեն բոլորի ընտանիքներում:Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ:


Այսպիսին էր 2014-ը՝ ,,A-ERA,, պարային համույթի համար 2015-ի նորությունները մենք պարբերաբար կներկայացնենք մեր ընթերցողներին, իսկ 2014-ը Emin-NEWS.com-ին ամփոփեց խմբի գեղարվեստական ղեկավար՝ Ծովինար Ջիլավյանը:





Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):