ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

24.2.15

EXCLUSIVE: ՍՈՖՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԵՎ ԻՐ ԱՄՈՒՍՆՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՄԱՆ ԷԻՆ ,,ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏ,,-ԻՆ

,,Շանթ,, հեռուստաընկերությամբ հեռարձակվող ,,Սիրո գերին,, հեռուստասերիալի գլխավոր դերակատար Սֆյա Պողոսյանը հանդես է եկել բացառիկ հարցազրույցով՝ Wedding.am կայքում, և նրա երկրպագուների համար բացահայտվել է մի շարք գաղտնիքներ, որոնց մասին Սոֆյան մինչև այսօր չի պատմել:

-Ինչպե՞ս ծանոթացաք ձեր ապագա ամուսնու հետ, ինչպե՞ս տեղի ունեցավ առաջին հանդիպումը:

-Առաջին հանդիպումը տեղի է ունեցել ինը տարի առաջ, երկուսս էլ ուսանող էինք. Նարեկը (Սոֆյա Պողոսյանի ամուսինն է) սովորում էր Տնտեսագիտական համալսարանում, ես` ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետում, որոնք գտնվում են նույն բակում, և մենք հանդիպել ենք երկար ընդմիջման ժամանակ՝ նույն ճանապարհին: Կարելի է ասել, որ մենք միանգամից նկատեցինք իրար: Երբ արդեն երկուսս էլ փոխանակվեցինք հայացքներով և հավանեցինք իրար, պարզեցինք, որ Նարեկը իմ շատ մտերիմ ընկերուհու մանկության ընկերն է:

-Հարաբերությունների զարգացման ընթացքը ինչպե՞ս է եղել:

-Շատ հետաքրքիր, զվարճալի, տարիքին բնորոշ երիտասարդական վիճակներ էին մեզ մոտ: Հաշվի առնելով, որ մեր միջնորդը և իմ, և նրա շատ մտերիմ անձն էր, և հայտնվել էր երկու քարի արանքում: Զավեշտալի դեպքեր շատ էին լինում: Մեկ ես էի մի բան խնդրում Նարեին (ընկերուհին), մեկ Նարեկն էր ինչ-որ բան խնդրում նրան, որ կազմակերպի և ինձ այդ մասին չասի, բայց նա միանգամից ինձ ասում էր, մեկ ես էի նրան խնդրում հակառակ բանն անել: Նարեկը ուզում էր հանդիպումներ կազմակերպել, ես Նարեին խնդրում էի, որ հանկարծ չկազմակերպի, հետո լրիվ հակառակ երևույթն էր տեղի ունենում (ժպտում է):

Իրար գլխի զավեշտալի պատմություններ շատ ենք խաղացել: Եռակողմ հեռախոսային խոսակցություններ էին լինում մեզ մոտ: Նարեն և Նարեկը խոսում էին հեռախոսով, Նարեկը փորձում էր անակնկալ կազմակերպել կամ հանդիպում, որ ես հանկարծ չիմանամ, Նարեն ասում էր, իհարկե, ոչ մի տառ չեմ ասի, իսկ ես այդ ընթացքում իրենց տան երկրորդ հեռախոսով այդ ամեն ինչը լսում էի:


-Տղամարդիկ ամուսնությունից հետո սովորաբար փոխվում են: Իսկ Ձեր ամուսինը փոխվե՞ց հարսանիքից հետո:

-Միշտ եմ համարում մինչև ամուսնությունը մարդուն լավ ճանաչելը, որպեսզի հետո անակնկալի չգաս: Իրականում մարդը չի փոխվում, պարզապես դու նրան լավ ճանաչած չես լինում: Մենք քանի որ երկար ժամանակ էր, ինչ իրար ճանաչում էինք, մեզ համար անակնկալները քիչ էին: Ամուսնությունից հետո մեր հարաբերությունների անունը փոխվեց. եթե ընկեր-ընկերուհի էինք, հետո նշանածներ, հետո պարզապես մեզ սկսեցին անվանել ամուսիններ: Իհարկե, որոշակի պարտականություններ փոխվեցին, բայց գլոբալ առումով մարդու տեսակը, գոնե, բարեբախտաբար մեզ մոտ, չի փոխվել: Այդ պատճառով կարևորը մինչև ամուսնությունը միմյանց հնարավորինս լավ ճանաչելն է:



Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: