Արդեն հայտնի է ,,Եվրատեսիլ,, 2015 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երրորդ երաժիշտի անունը:Երրորդ մասնակիցը՝ Վահե Թիլբյանն է, ով ծնվել և մեծացել է Եթովպիայում, այս մասին տեղեկանում ենք ,,Եվրատեսիլ,, երգի մրցույթի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցույթին կներկայանա ,,Geneology,, նախագծով, որի ,,(Մի՛ ժխտիր,, երգը՝ Ցեղասպանության մասին է, իսկ խմբի անդամներն ընտրվում են աշխարհի 6 աշխարհամասերից:
Արդեն ընտրված երկու մասնակիցներն են՝ Եսայի Ալթունյան /Եվրոպա/ և Թամար Կապրելյան /Ամերիկա/:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ