ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

31.3.15

ԱՐԾՐՈՒՆ ԽԱՆԳԵԼԴՅԱՆԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ ՑՆՑԵԼ Է ՀԱՄԱՑԱՆՑԸ

Հայկական շոու բիզնեսում ոչ հաճախ կհանդիպենք այնպիսի տեսահոլովակների որոնք ունեն բավականին դիտում, որոնք չեն ավելացվում և ունեն դրական արձագանք:
Երգիչ` Արծրուն Խանգելդյանը ով հանդես է գալիս բենդերում` 2014-ի հունիսին իր երկրպագուների դատին ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը, որը կոչվում է ` ,,Մաշված սրբապատկեր,,:Երգը միանգամից սիրվեց հանրության կողմից և ունեցավ մեծ արձագանք թե Հայաստանում և թե արտասահմանում:,,Մաշված սրբապատկեր,, երգը եթեր հեռարձակվեց աշխարհի լավագույն ռադիոկայանները ինչպես նաև հայկական ռադիոկայաններում, ու  հեռուստատեսություններում:
Հոգևոր այս երգը լսելիս չհուզվել պարզապես անհնարին է, այս կարծիքին են  երգչի Յութուբի պաշտոնական էջում մեկնաբանություններով հանդես եկած օգտատերերը, ովքեր  մինչ օրս   կիսվում են տեսահոլովակը իրենց համացանցի էջերում:
Երգի ստեղծմանը մասնակցել են ոլորտի առաջատարները, երգի խոսքերի հեղինակն է ` Լուարա Հովհաննիսյանը, երաժշտության հեղինակներն են` Արծրուն Խանգելդյանը, Լիլիթ Տեր-Վարդանյանը և Լուարա Հովհաննիսյանը, գործիքավորող, երաժշտական պրոդյուսեր` Էդգար Ալեքսանյան /Duetro Studio/, տեսահոլովակի ռեժիսորն է` Արմեն Պիրի Մասիհի:
Տեսահոլովակը այն բացառիկներից է ով համացանցում մինչ օր ունի ավելի քան 12.000 դիտում, հավանում են ավելի քան 520 օգտատեր և  միայն 2 օգտատեր է, որ չի հավանում, ինչը ոչ հաճախ կարող ենք հանդիպել հայկական շոու բիզնեսում, որ տեսահոլովակը ունենա ընդամենը 2 չհավանում:Սա փաստում է այն, որ երգը և տեսահոլովակը սիրված է հանրության կողմից:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):