,,Վերածնվածներս,, այսպես է կոչվում ,,Նինահար,, պարային անսամբլի կողմից նկարահանված նոր տեսահոլովակը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակին այս մասին Emin-NEWS.com-ին տեղեկացրեց տեսահոլովակի գլխավոր օպերատոր` Վարդան Թորոսյանը:
,,Նինահար,, պարային անսամբլը ունի երկար պատմությունը:Համերգային կատարումներով հանդես են եկել աշխարհի տարբեր երկրներում ցուցադրելով հայկական պարի հմայքը և գեղեցկությունը:
Խմբի գեղարվեստական ղեկավարն է` Մանվել Ռաֆայելյանը , տեսահոլովակի պարային բեմադրությունը կոչվում է` ,,Վերածնվածներս,,` Գրիգոր Նարեկացու համանուն երաժշտությունն է` մշակումը Գրիգոր Առաքելյանինն է:Տեսահոլովակի ռեժիսորն է` Գագիկ Հարությունյանը, գլխավոր օպերատոր` Վարդան Թորոսյան, ով մեզ տեղեկացրեց, որ տեսահոլովակը պատրաստ կլինի մինչև ապրիլի 24 -ը պարային բեմադրությունը Արտյոմ Ռաֆայելյանինն է:
Տեսահոլովակի անվանումը պատահական չի եղել ընտրված, բեմադրության սյուժեն պատկերված է Հայուհու կերպարը ով ցեղասպանության ջարդերից, կոտորածից հետո միևնույն է վերածնվում է:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ