ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

20.4.15

ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՁՈՆԵԼ /+16/

Դավիթ Կարապետյանը բանաստեղծություն է ձոնել դերասան, մոդել ազգությամբ հայ Քիմ Քարդայանին:



Հեղինակ՝ Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Քիմի գալը, երբ իմացանք,
Ողջ ազգովի իրար անցանք,
ՈՒ մոռացանք մենք ամեն բան
Ոտքի ելանք և միաբան
Առած հայոց աղն ու հացը՝
Ողջունեցինք Քիմի այցը:
Ով քնած էր՝շուտ արթնացավ,
Ով արթուն էր՝ներկայացավ,
Ով գործ ուներ՝մի կողմ թողեց,
Ով հանդիպում՝օրը փոխեց,
Վերջին շնչի «մեռելն» անգամ
Ասեց.«Տեսնեմ՝հետո գնամ»:
Հավաքվեցին ամեն տեղից,
Հայաստանի վերջին «գեղից»,
Վերջին տնից անգամ եկան,
Նույնիսկ ծակից փոքրիկ մկան:
Եվ քաղաքը՝բակ-փողոցը
Ողողեց ողջ Զվարթնոցը:
Մեկ էլ հրա՜շք՝ ցնծաց «թիմը»,
«Տեսե՜ք,տեսե՜ք, ինքն է՝Քիմը »
Եվ ամբոխը մեր «սրտացավ»
Անզսպելի, մոլի դարձավ:
Ու դուրս գալով իր ափերից,
Պոկվեց ամուր իր կապերից:
Է´լ հրմշտոց, տեղի կռիվ,
Է´լ քաշքշուկ հուզախռիվ,
Է´լ վայնասուն, աղմուկ ու ճիչ
«Քիմն է եկել հայոց փրկիչ»:
Մեկը խենթի նման վազում,
Ոմանք մատով կպնել ուզում,
Մեկը գոռում, մյուսը՝լալիս,
«Ճամփա´ բացեք՝Քի՜մն է գալիս»:
Հենց ոտք դրեց հայոց հողին՝
Մոռացանք սեքս ու անկողին,
Ու մոռացանք՝ վիդեո, նկար,
Եվ ամեն ինչ՝«հաստ ու երկար»,
Օտարահունչ, «թույն խաղերը»,
Միշտ աչք ծակող, լավ տեղերը:
Ում դիտել էինք, որպես կերպար
Մեզ այնպե՜ս խորթ, այնպե՜ս օտար:
Կուլ տվեցինք այդ ամենը,
Ազատ կյանք էր ընդամենը:
Ահա Քիմը՝մեր հայուհին,
Մեր սևահեր գեղեցկուհին,
Իր ժպիտով՝նուրբ, հմայիչ,
Աչքերով՝խոր, արտահայտիչ:
Ողջ աշխարհին այնպե՜ս ծանոթ,
Շոուների մեծ հավակնոտ,
Քարդաշյանն է եկել մեզ հյուր,
Մե՜ծ փառք ունի նա ամենուր:
Նրա հետ էր նաև քույրը,
Ոմանց հասավ իր համբույրը,
Ազապները կտրին ճամփեն
Ասին.«Լավն է մեր Քլոեն»:
Եկավ սևուկ «հայոց փեսան»,
Քանիե Ուեսթ՝ քեզ էլ տեսանք,
Ինչ-որ բաներ դե տեսել էինք,
Ռեփներդ էլ լա՜վ լսել էինք:
Գիրկը՝Նորթը, մաշկը խորթ էր,
Գուցե փոքր-ինչ «սևամորթ» էր,
Որ նայում էր հետաքրքիր,
Մեկ-մեկ գոռում՝«Մամա՜ՙ, գրկի՜ր» :
Ու հյուրերը մեր «թանկանոց»,
Ճամփա ընկան «VIP» հյուրանոց:
Երբ բացվում էր առավոտը
Ծո՜վ ծփում էր ողջ «Մարիոթը»,
Մարդիկ տենչում, կանչում, ուզում,
Քիմն էր հայոց ազգին հուզում:
Սելֆիներին էլ վերջ չկար,
Ինքնագրեր, հիշվող նկար,
Եվ նվերներ՝ փոքր ու մեծ,
Որոնք Քիմը ջերմ ընդունեց:
Չգիտեինք էլ՝ «շոու դաշտում»,
Այսպես Քիմ ենք սիրում, պաշտում:
Հետաքրքիր ազգ ենք, գիտեք,
Հետևից լա՜վ խոսել գիտենք,
Իսկ իր առաջ երկրպագել,
Հպարտանալ, գովել, հարգել:
Մենք էլ այս ենք մեր տեսակով
Համ լուրջ ասեմ, համ կատակով:
Հետո շրջեց Քիմը հերթով,
Նախանշած իր ուղերթով,
Գնաց-հասավ Գառնի-Գեղարդ,
Նայեց, քայլեց հպա՜րտ-հպա՜րտ :
Ցնցեց Քիմին այս ամենը,
Մեջը խոսեց հայի գենը:
Հովնանյանը մեր բարերար
Նվեր ուներ Քիմի համար,
Ընտանիքին հող նվիրեց,
Հետո քեֆի հրավիրեց:
Մեր Վահագնի թաղամասում
Քարդաշյանն էր սոսկ պակասում,
Նա էլ այստեղ իր տունն ունի,
Հայացքի տակ եռագույնի:
Նշանավոր, մեծ քայլը իր
Այցն էր հայոց սուրբ համալիր,
Եղավ, վարդեր դրեց, հարգեց,
Քույրն էլ հուզվեց, նույնիսկ լացեց:
Կրակն անմար խոնարհ վառվում,
Լուռ ու անձայն վեր էր հառնում,
Իսկ քարացած ընտանիքը
Դիտում էր մեր լուրթ երկինքը:
Ողջ աշխարհը մեզ իմացավ,
Հայի ցավը լավ հասկացավ,
Միլիոնուկես զոհերն անմեղ
Որպես սիմվոլ՝ զոհ են այստեղ:
Պատմական էր Քիմի այցը,
Արմատներին վերադարձը:
Հետո առած հսկա «բանակ»
Մտավ այգին մեր «Հաղթանակ»,
Կասկադ գնաց գերող կինը,
Ո՜նց էր շարժում հետևինը:
Քանզի նա էր մեր «բրենդը»
Տեսնել ուզեց վարչապետը,
Հաճելի էր միմյանց համար,
Տեսնես Քիմը տվե՞ց «համար»:
Մեր «թագուհին շոուների»,
Ճամփա ընկավ դեպի Գյումրի,
Գնաց, մտավ տունը «հերանց»,
Ամայի էր ներսում, լքված:
Իսկ Սուրբ Յոթվերք եկեղեցում
Եղավ խուճապ, իրարանցում,
Շատ զայրացավ առաջնորդը,
«Տեղը դրեց ոմանց պորտը»:
Այդ ժամանակ մի խումբ մարդիկ,
Մոռանալով կարտ ու նարդի,
Ցանկանում էին ասել Քիմին.
«Քարդաշյան ենք՝ջանիդ մեռնիմ»:
Չտեսակցեց նրանց Քիմը՝
Հագեցած էր ռեժիմը:
Երևանում շատ ման եկավ,
Որտեղ ուզեց՝այնտեղ եղավ,
Նվերների թանկ խանութում,
«Մալխաս» հայտնի ջազ ակումբում:
«Պրովանսում» համեղ ճաշեց,
Մեր ազգային տոլման «տաշեց»,
Քյուֆթեն գովեց, միսը ճտի,
Իր բերանի համը գիտի:
Ընտանեկան «աստղանոցը»
Գովեց հայոց խոհանոցը:
Մեր գորգերի տեսքով տարվեց,
Տարազներին սիրահարվեց,
Լսեց հայոց հորովելը,
Սկսեց ներքուստ խորովվելը:
Քանիեն նույնիսկ «Թումո» գնաց,
Մեր արվեստից շատ գոհ մնաց,
Արժան գտավ նա մեզ համար
Համերգ անել և անվճար:
Անակնկալ իր համերգը
Ցնցեց հայոց ողջ ընդերքը:
«Ո՞նց կլինի ինձ անտեսեք,
Քանիեն եմ ես՝հապա տեսե՜ք»,
Ու բղավոց, գոռոց ու ճիչ՝
Քանիեն ցատկեց Կարապի լիճ:
Եվ նրա հետ թռան ջուրը,
Տո և´մեծը, և´պուճուրը:
Ջուրը դարձավ մի «սուրբ մասունք»,
Բիզնեսային լավ« զբաղմունք»,
Տոպրակներում լիքը լցվեց,
Եվ վաճառքի շուկա հանվեց,
Ինչ էլ արժեր՝պետք էր գնել,
«Գրեմմիոտ» մաշկ էր կպել:
Լավն էր Քանիեն մեր հանճարեղ,
Համերգը՝«թույն» ու խելահեղ:
Բազմահազար ամբոխը մեր,
Թև էր առել, թռչում էր վեր:
Նրանց շարժը լա՜վ նկարվեց,
Ամեն քայլը տեսագրվեց,
Ու շոուի համար արդեն
Պիտի կարգին ֆիլմ պատրաստեն:
Քարդաշյանին շա՜տ սիրեցինք,
Կրնկակոխ հետևեցինք,
Ուր էլ գնաց՝մենք գնացինք,
Ուր որ մտավ՝լուռ սպասեցինք,
Ու ինչ արեց՝շուտ իմացանք,
Գեղեցկությամբ շատ հիացանք:
Այս վեց օրը դարձավ մերը,
Իսկ «փեսային»՝ զուտ գիշերը:
Ինքն էլ սիրեց Հայաստանը,
Չէ՞ որ եղավ նա իր տանը,
Սիրեց հային, մշակույթը,
Ու հայկական ավանդույթը:
Պետք էր իրեն այստեղ լինել՝
Հայոց հողին ապավինել:
«Փեսան» էլ շատ երջանիկ էր,
Կինն իսկապես «տան աղջիկ» էր,
Եվ վստահ եմ՝ մեզ նվիրված
Մի երգ կասի նա անկասկած:
Իսկ Քլոեն օրիգինալ,
Ուզեց այստեղ հղիանալ,
Տխրեց, չկար երկրորդ կեսը,
Լավ է հայոց հողում սեքսը:
Գոհ էր, ուրախ ընտանիքը,
Նույնիսկ գրկի այն փոքրիկը:
Եվ ապրիլի տասներեքին
«Մնաս բարով ասեցինք Քիմ,
Մնաք բարո՜վ Քարդաշյաններ,
Փոքրիկ Նորթիկ, մեծ ռեփեր:
Ու ազգովի ելանք ոտի,
Կապեցինք պինդ, ամուր գոտի,
Ճանապարհինք մեր հյուրերին,
Հարգով, պատվով, տեղը տեղին:
Ու տխրեցինք, ու վշտացանք,
Ախր նրանց ընտելացանք,
Եվ վեց օրով դուրս մնացինք,
Ապրած կյանքից մեր ընթացիկ:
Ու՞մ հետևից հիմա վազենք,
Ու՞մ հետ սելֆի անել ուզենք,
Ոստիկանին հրենք համառ,
Դուք գնացիք՝ էլ ու՞մ համար:
Բնությունն էլ իր գործն արեց,
Մութ ամպերը հերթով շարեց,
Ու լաց եղավ ողջ երկինքը,
Գնաց «ոսկե» ընտանիքը:
Ահա «թռա՜ն» մեր հյուրերը
Դեպի հեռու՜-հեռունե՜րը…
Մենք էլ դարձանք մեր հին գործին,
Մեկն իր սիրած դաս-դպրոցին,
Մեկը գործի, մյուսը՝փորձի,
Գուցե մեկն էլ գիտափորձի:
Մեկը դարձյալ պատն իր շարեց,
Մյուսը գործում իր «բաշարեց»,
Մեկը՝առավ, մյուսը՝ծախեց,
Հետ եկածն էլ դուռը բախեց,
Բանաստեղծը սրտով գրեց,
Նկարիչը վառ պատկերեց,
Սիրահարը գնաց այցի
Ներողություն «յարից» հայցի,
Հարսանիքներ կրկին եղան,
Նորից գցվեց «սուփրա-սեղան»,
Նորից գյուղի բանող տղան,
Ձեռքն առավ փոցխ ու եղան,
Հնձվորն էլի արտը գնաց,
Բայց այս անգամ շատ «ղզղնած»,
Բժիշկն էլ իր գործն արեց
«Կուրտիզանկեն» «կլիենտ» ճարեց,
Երեխայի ծնունդ եղավ,
Մահամերձը հանգիստ մեռավ:
Եվ կանգ առած ժամանակը,
Դարձյալ սկսեց աշխատանքը,
Իր հունի մեջ ընկավ կյանքը,
Թռա՜վ-գնա՜ց «կախարդանքը»:
Վերջաբանում պետք է նշել,
Որ այս այցը արժի հիշել,
Քանզի արված քայլով իր մեծ
Քիմը հային շատ բան տվեց:
Ե´վ փիառով իր անձնական,
Ե´վ կապերով մտերմական,
Ե´վ համբավով միջազգային
Նա ցույց տվեց ողջ աշխարհին,
Որ հայը կա, կա´ Հայաստան,
Եվ կա չքնաղ հայոց ոստան,
Որ կա ծաղկուն մի մշակույթ,
Հնամենի մի ժողովուրդ:
Ճիշտ է, փոքրիկ, գողտրիկ երկիր,
Բայց և այնպե՜ս հետաքրքիր:
Մեծ Եղեռնի, Հայոց հարցը,
100-ամյա կոտորածը,
Ու մեր ոգին պահանջատեր,
Հենց նրանով հառնեցին վեր,
Ու լավ տեսավ ողջ աշխարհը
Հայի անցած ճանապարհը,
Ցեղասպանված ազգի վիշտը,
Լավ հասկացավ, որ մենք ճիշտ ենք:
Անդրադարձան առաջատար
Թերթեր, կայքեր՝շատ, անհամար,
Եվ մեր մասին խոսվեց, գրվեց,
Հային հատուկ էջեր տրվեց:
Սա էլ ասեմ ժողովուրդ ջան
Պիտի լինեք ինձ համաձայն,
Որ մեր Քիմը այս վեց օրում
Մեծ Եղեռնի հարցի դերում
Շատ ավելի մեծ գործ արեց,
Ավելի շատ մեզ սատարեց,
Քան դա կաներ «գերագույնը»,
Իշխանություն-պետությունը:
Գուցե ոմանք հպարտանան,
Ոմանք ժխտեն ու բարկանան,
Ինչ էլ լինի՝ ասենք միայն
Հալա´լ է քեզ Քիմ Քարդաշյան: