Ս. թ. ապրիլի 23-ին Մոսկվայի ,,Բորոդինո հոլ,,-ում կկայանա ,,Մանկական Նոր ալիք-2015,, երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում հայտնի կդառնան երզափակիչ անցած մասնակիցները։
Հայաստանի Հանրապետությունից կիսաեզրափակիչ փուլին կմասնակցի նաև 11-ամյա երգչուհի Մերի Քոչարյանը: Հիշեցնենք, որ Մերին 2014 թ. մասնակցել է նաև ,,Մանկական Եվրատեսիլի,, հայաստանյան ընտրական փուլին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։
,,Արդեն մեկ տարի է, ինչ տքնաջան պարապում եմ իմ երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանի և վոկալիստ Մերի Կարապետյանի հետ: Կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի լավ ելույթ ունենամ, որն իմ համար առաջնային է: Պատրաստել եմ 9 երգ, թե միջազգային հիթեր, թե իմ երգերը կներկայացնեմ մրցույթի կիսաեզրափակիչ փուլին,,:
Գ. Կյոկչյանը նշեց, որ ըստ մրցույթի ֆորմատի, մինչև վերջին օրն էլ պարզ չի լինում, թե ինչ երգ կկատարի մասնակիցը։ ,,Ինը երգ ենք պատրաստել, սակայն վերջնական ընտրությունը պետք է անի մոսկովյան ժյուրին,,: Անդրադառնալով մրցույթին Մերիի հաղթելու հնարավորություններին, Գրիգորը ասաց, որ ամեն ինչ չէ, որ կախված է մասնակցից, սակայն, եթե խոչընդոտներ չլինեն՝ հիվանդություն և այլն, ապա Մերին կկարողանա փայլուն ներկայանալ։
Նշենք նաև, որ ժյուրին գլխավորում է ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը:
Հաջողություն և հաղթանակ մաղթենք Մերիին: