Էդուարդ Մհերի ,,СВИДЕТЕЛЬ АРАРАТ,, երգի տեսահոլովակը հասանելի է նաև աշխարհահռչակ Vevo-ում` Էդուարդ Մհեր /EduardMgerVevo/ պաշտոնական տեսադարանում:
,,СВИДЕТЕЛЬ АРАРАТ,, երգը , ստեղծվել է 2014 թվականին և դարձել Էդուարդ Մհերի այցեքարտը` առաջին քայլը դեպի լուրջ ստեղծագործական կյանք: Մոտ կես տարի առաջ Էդուարդ Մհեր խնդրեց իր մորաքույր Էլինա Սամարինային (պրոդյուսեր, երգերի խոսքերի և երաժշտության հեղինակ) մի երգ գրել Հայոց Ցեղասպանության թեմայով` 100-րդ տարելիցին ընդառաջ: Ի զարմանս Էդուարդ Մհերի` 12 րոպե անց երգի խոսքերն ու երաժշտությունը պատրաստ էին: Ինչպես ինքը` Էլինա Սամարինան է պատմում, խոսքերն ու երաժշտությունն ասես ի վերուստ որոշված լինեին. 12 րոպեում դժվար կլիներ ստեղծել նման երգ: Երբ Էդուարդ Մհերը կարդաց երգի խոսքերը, այնուհետև լսեց երաժշտությունը, անակնկալի եկավ` ինչպե՞ս այսքան արագ ու այսքան գեղեցիկ ստացվեց երգը: Գործիքավորումից հետո հրավիրվեցին տաղանդավոր երաժիշտներ, ովքեր մասնագիտական հավանություն տվեցին թե´ երգի բառերին, թե´ երաժշտությանը: Երգի վերամշակումը տևեց մոտ կես տարի, ինչն օգնեց երգչին առավել խորությամբ զգալ երգը: Արդեն պատրաստ է ,,СВИДЕТЕЛЬ АРАРАТ,, երգի անգլերեն տարբերակը, իսկ հայերեն տարբերակ չի լինի, քանի որ Էդուարդ Մհերի` այս երգի նպատակն է ողջ ռուսախոս և անգլիախոս հանրությանը հասցնել իր խոսքը 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության մասին: Ի դեպ, ,,СВИДЕТЕЛЬ АРАРАТ,, երգն արդեն մեծ տպավորություն է գործել ռուսների, հրեաների, չեչենների վրա. նրանցից ամենքը նաև իրենն է գտնում այս երգի մեջ:
,,СВИДЕТЕЛЬ АРАРАТ,, երգը առաջին և միակ ռուսերեն երգն է, որը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ