ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

26.5.15

ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ՀԻՄՆԵԼ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿՏԱՐԲԵՐՎԻ ՄՅՈՒՍ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻՑ. ՆԱՐԵԿ ՄԻՐԶՈՅԱՆ

Դեռ մանկուց Նարեկը ցանկանում էր դառնալ իրավաբան, սակայն իրավաբանի փոխարեն ընտրենց՝ լրագրողի մասնագիտությունը: Սակայն ինչպես Նարեկն է ասում. Լրագրողը նաեւ որոշ չափով իրավաբան է:


Ձեզ ենք ներկայացնում Emin-NEWS.com-ի հարցազրույցը Նարեկի հետ:


Ով՞ է Նարեկ Միրզոյանը.
 ,,Սովորական մարդ, երիտասարդ լրագրող, ակտիվ քաղաքացի, ով սիրում է իր աշխատանքը եւ գնահատում իր ըթերցողի կարծիքը,,:

Նարեկ, ի՞նչն է Ձեզ կապում Ջերմուկի հետ, որ դուք այդքան նվիրված եք ձեր քաղաքին:
,,Դեռ մանկուց այստեղ եմ ապրել: Այստեղ եմ մեծացել, սովորել եմ տեղի միջնակարգ հետո ավագ դպրոցում: Շատ եմ սիրում Ջերմուկը, գիտեք, այստեղ այնքան հանգիստ է որ ով գեթ մեկ անգամ եկել եւ հանգստացել է մեզ մոտ, կարող է հաստատել խոսքերս,,:

Ինչու՞ որոշեցիք դառնալ լրագրող:
,,Կոնկրետ որոշում չի եղել, մենք Ջերմուկում ունեինք լրագրող, ով շատ ակտիվ լրատվական գործունեություն էր ծավալում եւ օրերից մի օր, շատ պատահաբար իրենց նկարահանումների ժամանակ անցնում էի ու այնպես ստացվեց, որ հայտնվեցի կադրում: Սակայան երկար մտորելուց հետո, հասկացա որ ինչոր հետաքրքրություն է առաջանում այդ ոլորտի նկատմամբ: Դեռ 10-րդ դասարանում էի եւ ծննդյանս օրը նվեր ստացա ֆոտոխցիկ: Սկսեցի նկարել այն ամենը ինչ հանդիպում էի, մարդկանց, շենք-շինությունները, առհասարակ նկարում էի այն, ինչը որ հանդպում էի ճանապարհիս,,:



Որ՞ն է Ձեր ամենահաջողված հոդվածը կամ լուսանկարը.
,,Ամենահաջողված հոդված այդպիսին չեմ կարող առանձնացնել, բայց ունեմ մի քանիսը, որոնք մեծ եւ բուռն քննարկման առիթ են դարձել: Իսկ լուսանկարներից ունեմ հաջողվածը: Հունիսմեկյան միջոցառման ժամանակ, փոքրիկի էի նկարել եւ լուսանկարը տեղադրել իմ Ֆեյսբուքյան էջում ու նկարը այնքան հաջողված էր, որ արտասահմանյան լրատվամիջոցներից մեկը, երեխանների պաշտպանության միջազգային օրվա առիթով հրապարակել էր իրենց կայքում,,:

Ինչպե՞ս են արձագանքում համացանցի օգտատերերն ու ձեր ընկերները: Կա՞ն մարդիք, ովքեր չեն հավանում Ձեր հոդվածները, կամ Ֆեյսբուքյան գրառումները:
,,Ինչպես ասում են. Չկա չարիք առանց բարիք: Ես էլ իմ հոդվածները նմանեցնում եմ այս ասույթին: Եթե հոդվածը ստացված է լինում, կարողանում եմ մարդկանց լսելի դարձնել այլոց տեսակետները, ուրեմն միանշանակ լինում է բուռն քննարկումներ: Քննարկումների ընթացքում հետեւում եմ բոլորի մեկնաբանություններին, սակայն արձագանքում եմ այն ժամանակ, երբ որ մեկնաբանողները անցնում են անձնական վիրավորանքներին եւ այլն:
Իհարկե կան... դրանց վառ ապացույցը հենց dislike-երն են: Իհարկե առանց դրա հնարավոր չէր, այնպիսի բան չկա, որը բոլորին կարող է դուր գալ,,:



Մենք տեղյակ ենք նաեւ, որ դու ցանկանում եք հաղորդաշար նկարահանել: Սակայն տեղյակ ենք նաեւ, որ նկարահանումները երկարաձգվում են: Ի՞նչն է պատճառը, չե՞ք գտնում համապատասխան մարդկանց թե՞ մեկ այլ խնդիրներ էլ կան, որոնց մասին լռում եք:
,,Այո իրավացիք եք, հաղորդաշարի նկարահանումները դեռ չենք սկսել, բայց պետք է նշեմ, որ մինչեւ Նոյեմբեր-Դեկտեմբեր ամիսները պատրաստ կլինի անդրանիկ թողարկումը:Նկարահանումները օր-օրի, կամ ամիս-ամիս հետաձգելու միակ պատճառը, նկարահանման համար համապատասխան տարածքի եւ նկարահանող խմբի բացակայութոյւնն է, սակայն հաղորդաշարի աշխատանքային թիմը որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել Հայաստանում առաջատար հեռուստաընկերությունների հետ, որոնք պատրաստ են աջակցելու մեզ,,:

Հաճախ Ձեզ կարող ենք տեսնել տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներում, հանդիպում-քննարկումներում, այ Ձեզ որպես լրագրողի արդյո՞ք բավականացնում է ժամանակը:
,,Ժամանակը չի բավականացնում, սակայն չի էլ խանգարում, որ այլ գործերով եւս զբաղվեմ: Այո, շատ եմ սիրում սեմինար-քննարկումները, որոնց ժամանակ ինձ հաջողվում է շփվել այնպիսի մարդկան հետ, ում հետ որպես լրագրող, ով հոդված է պատրաստում այս կամ այն խնդրի մասին, հաճախակի անհնար է դառնում կապ հաստատելը եւ որոշակի հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալը,,:



Դուք նաեւ ակտիվ եք Ֆեյսբուք սոց-ցանցում: ի՞նչ է տալիս Ձեզ Ֆեյսբուքը:
,,Նախ ասեմ, որ ես ֆեյսբուքից ստանում եմ շատ մեծ տեղեկատվություն, կայքի միջոցով հետ է հետեւել ակտիվ օգտատերերի գրառումներին: Մեծ մասամբ շատ-շատ ժամանակ եմ անցկացնւմ ֆեյսբուքում, ամեն վարկյան ես օնլայն եմ եւ հետում եմ ընկերներիս Ֆեյսբուքյան գրառումներին,,:
Ո՞վ է Ձեր ամենամոտ ընկերը Ֆեյսբուքում,
,,Այս հարցին եկեք չպատասխանեմ, քանի որ այն մարդիկ ովքեր ինձ հետեւում են Ֆեյսբուքի միջոցով ես իրենց որպես հարազատ ընկեր եմ համարում: Շատ-շատերի հետ եմ շփվում, բայց այնուամենայնիվ կան ընկերներ, որոնք միշտ կողքիս են: Գերադասում եմ ռեալ շփումը,,:

Նարեկ Դուք հաճախ Ֆեյսբուքում կատարում եք այնպիսի դիպուկ գրառումներ, որոնք որոշ չափով բացի բուռն քննարկումներից նաեւ՝ վտանգավոր են: Արդյո՞ք եղել են դեպքեր, երբ Ձեզ սպառնացել են:
,,Չկան լրագրողներ ում սպառնացած չլինեն (ծիծաղում է), այո եղել են դեպքեր, երբ զանգահարել են եւ սպառնացել, որ եթե չհեռացնեմ հրապարակումը ինձ հետ վատ-վատ բաներ կլինեն եւ այլն: Բայց չեմ կարծում, որ լրագրողներին հեշտ է <կոտրելը>: Մենք ներկայացնում են չորոդ իշխանությունը եւ իրավունք ունենք բարձրաձայնելու այն ամենի մասին, որը իրական է, հավաստի եւ օբյեկտիվ,,:

Իսկ հաճախ են լինում այնպիսի հոդվածներ, որոնք առանց խմբագրման հրապարակում եք:
,,Երեւի տաս հոդվածից մեկ-երկուսը լինի հրապարակված առանց խմբագրման: Լինում են նաեւ դեպքեր, երբ պետք է շտապ հրապարակեմ եւ այո հրապարակվում են եւ հետո նոր խմբագրվում,,:

Մասնագիտական աշխատանքի ժամանակը, ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:
,,Հունից շուտ դուրս չեմ գալիս, բայց լինում են դեպքեր, երբ ասենք օրինակ՝ պայմանավորվում եմ ինչոր մեկից հարցազրույց վերցնել եւ ես, արդեն պատրաստված գնում եմ տվյալ անձի հետ հանդիպման, բայց նա չի ներկայանում, պատճառաբանելով, որ երկրում չի,,: ))


Նարեկ, իսկ որ՞ն է ձեր կարգախոսը:
,,Այն ամենը ինչ իմն է, ոչ մեկ իրավունք չունի իրենով անելու,,:

Որն՞ է Ձեր երազանքը:
,,Երազանքներ շատ ունեմ, բայց ամենից շատ ցանկանում եմ, որպեսզի կարողանամ ստանալ այն գիտելիքը, որը պետք է պռոֆեսյոնալին: Սակայն երազանք ունեմ, որ հիմնեմ մարզային հեռուստաընկերություն: Ամեն ինչ իր ժամանակին, իսկ ժամանակից առաջ երբեք չեմ ընկել..:

Ի դեպ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում Նարեկը ունի բլոգը, որին կարող եք ծանոթանալ եւ դուք՝ https://www.facebook.com/narekjermuk


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):