Հաղորդավար-լրագրող, ,,Հ3,, հեռուստաընկերության երաժշտական ծրագրերի պրոդյուսեր, հեռուստանախագծերի բաժնի պատասխանատու՝ Անդի Սողոմոնյանը իր՝ ,,Հետևիր ինձ,, հաղորդաշարի շրջանակներում նոր անակնկալ է պատրաստել:
Ինչպես տեղեկանում ենք՝ Անդիից նա այս օրերին գտնվում է ՌԴ-ում, որտեղ անցնում է վերապատրաստում և սպասվում է նաև, որ հաղորդաշարի նկարահանումներ իրականացվեն՝ Մոսկվա քաղաքում:
Իսկ մինչ այդ Անդին իր ,,Հետևիր ինձ,, հաղորդաշարի հերթական մասը նկարահանել է ՀՀ-ում, որի հյուրերն են եղել՝ Նաիրա Նաիզյանը New GP-ի հիմնադիր և Թովմաս Ոսկանյանը՝ New GP-ի գլխավոր պրոդյուսեր:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ