ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

30.5.15

ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Armshowbiz.com-ը գրում է:

Լիլիթ Հովհաննիսյանն ընդամենը մի քանի տարում կարողացավ հանրահայտ դառնալ ոչ
միայն ռեալում, այլև վիրտուալում: Հայկական շոու բիզնեսում նրան է պատկանում երգերի, տեսահոլովակների, շրջագայությունների տարվա ռեկորդը: Միայն այս տարի նա հինգ տասնյակից ավելի համերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանում: Հաճախ է մեկնում նաև ԱՄՆ: Այնտեղ, համերգներից բացի, անցնում է տարբեր ֆոտոսեսիաներ, սկսում նոր նախագծեր: Ի՞նչ սպասել երգչուհուց ու ե՞րբ է պատրաստվում բալիկ ունենալ…


-Վերջին մեկ տարում ավելի շատ տեսահոլովակ, երգ և համերգ ոչ մի հայ աստղ չիունեցել: Որտեղի՞ց Ձեզ այդքան էներգիա և, ամենակարևորը, ֆինանսական միջոցներ:

– Փառք Տիրոջը, որ տալիս է ինձ աշխատելու կարողություն և համապատասխան հնարավորություններ զբաղվելու իմ սիրած աշխատանքով: Իսկ ֆինանսները, որոնցով ես ձայնագրում եմ երգեր, նկարում տեսահոլովակներ, միայն ու միայն վաստակում եմ իմ աշխատանքի շնորհիվ: Երկրագնդի վրա չեք կարող գտնել մեկին, որ կասի, թե հովանավորել է ինձ կամ անգամ չնչին գումար է ներդրել իմ կարիերայի վրա: Ամեն բան անում ենք ես ու ամուսինս միասին: Վերջին մեկ տարում ավելի քան 50 համերգով եմ հանդես եկել արտասահմանում և նաև մի քանի անգամ ելույթ եմ ունեցել Հայաստանում և շատ ուրախ եմ, որ հիմնականում գումար եմ վաստակում հենց համերգային գործունեության արդյունքում:

-Դուք Ձեր տեսահոլովակներում շատ եք տարբերվում հայ աստղերից: Միգուցե այդպեսցանկանում եք ներխուժել միջազգային շոու բիզնե՞ս:

– Ոչինչ չեմ արել և հիմա չեմ անում միջազգային շուկա մտնելու համար: Այլապես քայլերս այլ կլինեին: Ասեմ ավելին: Մի քանի անգամ մերժել եմ եվրոպական և ռուսական շուկա մուտք գործելու շատ ծանրակշիռ առաջարկներ ու դրանք մերժել եմ ամենատարբեր պատճառներով: Մի կոնտրակտը չկնքեցի, որովհետև պետք է 5 տարի հայերեն չերգեի: Կարծում եմ` դեռ շատ անելիքներ ունեմ այստեղ` հենց միայն ինձ համակրող հայ հանդիսատեսի համար:

-«Youtube»-ում Ձեր տեսահոլովակները հավաքում են, մեղմ ասած, շատ դիտումներ:Հաճախ Ձեզ մեղադրում են, որ արհեսատականորեն ավելացնում եք դիտումները:

– :))Գիտեմ: Դժվար է հավատալ ինչ-որ մեկի հաջողությանը, մանավանդ որ կեղծիքը այդքան տարածված է: Ես ունեմ պայմանագիր «youtube.com»-ի ու ամերիկյան չափազանց հեղինակավոր «Foollscreen» ընկերության հետ, որոնք իմ տեսահոլովակների վրա տեղադրում են գովազդեր և վճարում են լուրջ գումարներ ամեն մի իրական դիտումի համար: Չես կարող այդ լուրջ ընկերությունների հետ անկեղծ չլինել ու մնալ անպատիժ: Իմ տեսահոլովակներից գրեթե յուրաքանչյուրի դիտումները շատ կարճ ժամանակում անցնում են միլիոնի կամ երկու միլիոնի սահմանագիծը, ու մի բան հաստատ կարող եմ ասել. «Youtube»-ում միլիոնավոր դիտումներ ունենում են այն տեսահոլովակները, որոնք, բացի ինտերնետից, նաև հնչում են ամենուր: Այսինքն` իմ և գործընկերներիս միայն իրական հիթերն ունեն շատ դիտումներ:

-Հաճախ վիրավորանք պարունակող քոմենթներից խուսափել չի ստացվում: Ինչպե՞ս եքվարվում դրանց հետ. թողնո՞ւմ, թե՞ հեռացնում եք:

– Իմ ինտերնետային աշխատակիցները հեռացնում են յուրաքանչյուրի հասցեին հնչած վիրավորանք և սարկազմ պարունակող մեկնաբանությունները: Իմ աշխատանքներն ամեն ոք իրավունք ունի վերլուծել, քննարկել, դրանց մասին արտահայտել իր բացասական կարծիքը, բայց ոչ ոք իրավունք չունի վիրավորել ինձ: Ցավոք, մեզ մոտ խախտված է քննադատելու և չարախոսելու սահմանագիծը: Վերջերս շատ է խոսվում, որ այն մարդիկ, որոնք ընտրել են հանրային մարդ լինելու կարգավիճակը, պիտի պատրաստ լինեն և համակերպվեն բացասական կարծիքի հետ: Այդքան էլ համամիտ չեմ այդ մտքի հետ: Մեզանից յուրաքանչյուրը հայտնի է իր չափով. մեկը հայտնի է իր 30 համակուրսեցիների մեջ, մեկը՝ իր 100 աշխատակիցների շրջանակում, մյուսն էլ` իր 2000000 համերկրացիների մեջ: Սակայն չեմ կարծում, որ հաճելի կլինի Ձեր արած աշխատանքի վերաբերյալ անընդհատ լսել բացասական կարծիքներ կուրսեցիներից կամ աշխատակիցներից: Ու միայն այն պատճառով, որ Դուք նրանցից հայտնի եք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: