Մայիսի 20-ին՝ Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա՝ ,,Լսում ես ինձ ճակատագիր,, ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորը՝ Արմեն Դալաքյանն է:Մինչ ֆիլմը կբարձրանա մեծ էկրաններին ֆիլմի ստեղծագործական կազմը մամուլի ասուլիսով հանդես եկավ:
Ֆիլմում հանդես են գալիս նոր սերնդի ներկայացուցիչները, քանի որ ըստ ֆիլմի ռեժիսորի՝ մարդիկ արդեն հոգնել են միշտ նույն դեմքերին տեսնել ֆիլմերում:
Սցենարի հեղինակը՝ Պողոս Ամիրխանյանն է, ով տեղեկացրեց, որ ֆիլմը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա և այն նվիրված է իր ընկերից մեկի հիշատակին:
,,Ֆիլմում մենք ներկայացնում ենք իրական պատմություն:Ֆիլմը մելոդրամա է, որը պատմում է երկու եղբայրների, ովքեր ապրում են նույն հասարակության մեջ, բայց միմիյանցից տարբեր են և հեռու,, -ասաց ֆիլմի սցենարի հեղինակ՝ Պողոս Ամիրխանյանը:
Ֆիլմի ռեժիսոր՝ Արմեն Դալաքյանը ֆիլմը հաջողված է համարում, իսկ հաջողված լինելու միակ պատճառը երիտասարդ դերասանական կազմն է:
,,Ես վիավորված եմ մեր ավագ սերնդից, ովքեր հանդես են գալիս տարբեր քննադատություններով, ի վերջո նրանք պետք է լինեն երիտասարդների կողքին, իսկ փաստը այն է, որ մեր ավագ սերունդը նոր ստեղծագործողներին այսպես ասած հնարավորություններ չի տալիս ստեղծագործելու,, -ասաց Արմեն Դալլաքյանը ով ,,Լսում ես ինձ ճակատարգիր,, ֆիլմի ռեժիսորն է, նա նաև տեղեկացրեց, որ եղել են խնդիրներ ֆիլմի պրեմիերայի հետ կապված, բայց իրենք ամեն ինչ հաղթահարել են և պատրաստ են ֆիլմը ներկայացնել հանրությանը:
Ասուլիսին ներկա էր նաև դերասանուհի՝ Անահիտ Մութաֆյանը, ով ,,Լսում ես ինձ ճակատարգիր,,-ում մարմնավորում է մոր դերը, ըստ՝ Անահիտի ֆիլմի դերը իր համար շատ դժվար էր, քանի որ եղել են տեսարաններ, որը կատարելս նա չի ցանկացել ցավ պատճառել ֆիլմի հերոսներին .-,,Ֆիլմում մենք կոչ են անում, որ մեր հասարակությունը լինի հանդուրժող և բարի կամեցող,,:
Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է 16 տարին լրացածների համար, քանր որ կան տեսարաններ, որտեղ դերասանները հանդես են եկել բաց տեսարաններով:
Ֆիլմը կցուցադրվի մայիսի 21-ից Երևանյան բոլոր կինոթատրոններում:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ