ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

21.5.15

EXCLUSIVE: ,,ԼՍՈՒՄ ԵՍ ԻՆՁ ՃԱԿԱՏԱԳԻՐ,, ՖԻԼՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐՈՒՄ


Մայիսի 20-ին տեղի ունեցավ՝ ,,Լսում ես ինձ ճակատագիր,, ֆիլմի պրեմնիերան՝ ,,Մոսկվա,, կինոթատրոնում:Մեկնարկը տրվեց կլարմիր գորգի վրայով դերասանների մուտքով, որից հետո մինչ ֆիլմի ցուցադրությունը տեղի ունեցավ ֆիլմի ներկայացման հանդիսավոր խոսքը, որտեղից էլ պարզ դարձավ, որ ֆիլմը արդեն ունի սաունդթրք, որը կատարում է երգչուհի՝ Նանան:
Ֆիլմի սցենարի հեղինակ՝ Պողոս Ամիրխանյանը  ներկաներին տեղեկացրեց, որ ֆիլմը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա, որը նա նվիրում է իր ընկերոջ հիշատակին, և իր խնդրանքով ներկաները ծափեր ուղարկեցին դեպքի երկինք:Ելույթով հանդես եկան նաև ֆիլմի ստեղծագործական կազմը:
Օրը լի էր անակնկալներով, քանի որ սպասվում է երկու պրեմիերաններ, սկազբից ներկաներին ցուցադրվեց` Նանայի կատարմամբ ֆիլմի սաունդթրեքը, որից հետո արդեն մեկնարկվեց` ,,Լսում ես ինձ ճակատագիր ֆիլմի ցոքւցադրությունը, ակայն ֆիլմի ցուցադրությունը ընդհատվեց հոսանքի խափանման պատճառով, միայն հինգ րոպե անց եղավ ֆիլմի ցուցադրության շարունակությունը:Ֆիլմի սցենար հեղինակը՝ Պողոս Ամիխանյանը և ռեժիսորը՝ Արմեն Դալլաքյանը այդ անջատումը միտումնավոր են համարում և նրանք գիտեն թե ինչի համար է դա արված, բայց դա իրենց չի խանգարի և ֆիլմը կցուցադրվի անկախ իր ճանապարհին հայտնվող խոչնդոտներից:
Պետք է փատենք որ ֆիլմի ցուցադրության ժամանակ լեփ-լեցուն էր դահլիճը, իսկ ավարտից անմիջապես հետո բուռն էին ծափահարությունները,  ինչը փաստում է, որ ֆիլմը հասել է հանդիսատեսի սրտին:

Ֆիլմի գլխավոր հերոսներից՝ Արամ Թորգոմյանը  խորհուրդ չի տալիս երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին  նմանվել իր հերոսին  .- ,,Մեր աշխատանքը ծանր է եղել, որ  լի է եղել  խնդիրներով և այդ հանգամանքերի պատճառով  օրը լավ չստացվեց, բայց ֆիլմը լավն էր,,:

Ֆիլմի գլխավոր հերոսներից՝ Հայկ Աֆրիկյանը շնորհավորեց բոլոր ստեղծագործական կազմին՝ ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ, նա նաև փաստեց այն որ եղել են շատ դժվարություններ, բայց իրենք մրևնույն է այդ ամենը հաղթահարեցին և այսօր արդեն ներկաներին ներկայացրեցին այս պատմությունը:

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Էլիզ Թունյանը ասաց, որ մինչ նկարահանվել ֆիլմում ուսումնասիրել է ֆիլմը և նոր համաձանվել  նկարահանվել ֆիլմում՝ գլխավոր հերոսուհու կերպարում .-,,Փորձել եմ տալ առավելագույն, չեն եղել արեստական ոչ մի բան, հուզվելը, արցունքերը և մյուս հույզերս եղել են հոգուցս բխած:Աշխատել եմ պրոֆեսիոնալ թիմի հետ, որոնցից շատ բան եմ սովորել և տվել են ինձ առավելագույնը,,:
Նա նաև մեզ տեղեկացրեց, որ ունի առաջարիկներ և նա շուտով հանդես կգա նոր տեսահոլովակում, իսկ թե ում տեսահոլովակում դա Էլիզան թողեց գաղտնի

Մեծ քննարկումների կենտրոնում հայտնած Անահիտ Մութաֆյանը մեզ հետ ունեցած հարցազրույցում պարզաբանեց մամուլում հրապարակված սխալ տեղեկատվությունը ներկայացնելով արդեն փաստերը, քանի որ հանդիսատեսը արդեն անակնտեսը եղավ այդ ամենին .- ,,Ինչպես արդեն դուք տեսաք  ֆիլմում, կան բաց տեսարաններ, բայց ևս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ դա արված չէ կոմերցիայի համար, քանզի հիմանակնում բաց տեսարաններում, ես էի, իսկ ես չեմ վաճառվում, իսկ եթե կոմերցիայի մասին է խոսքը գնում, եթե ասում եմ կոմերցիայի համար մենք նկարահանել ենք 16 կամ 18+ ֆիլմ դա վաճառք է, բայց ևս մեկ անգամ ասեմ ես ինքս չեմ վաճառվում:- Emin-NEWS.com-ի հետ ունեցած զրույցում ասաց դերասանուհի՝ Անահիտ Մութաֆյանը, ով նաև անրադարձավ ֆիլմի որակային մասին.- ,,Եթե համարենք ֆիլմը դեբյուտ է  թե ռեժիսորի և թե սցենարիստի  և թե դերասանական կազմը հիմնականում նոր են էկրանին, ապա ողջունելի է,,:Նա  նաև հանդես եկավ կոչով, խորհուրդ տալով տղամարդկանց, որ իրենց սեփական կանանց հանդեպ լինեն հոգատար, ջերմ և սիրելի, իսկ եթե բացակայի այս ամենը, ապա ինչպես իր կերտած հերոսուհու ամաւոսին կստանան ծակ գլխարկներ՝ այսինք պոզեր:

Ֆիլմի սաունդթրեգի կատարող երգչոքւհի՝ Նանան շատ շնորհակալ է որ ընտրել են իր երգը .-,,Ես համարում եմ որ երգը ֆիլմի հետ համահունչ է, ֆիլմի սաունդթրեգը, որի տեսահոլովակը պատրաստված է ֆիլմի դրվագներով, արդեն սկզբից շատ բան ասեց ֆիլմի մասին և այն մեծ դեր խաղած ֆիլմի համար, ֆիլմը կարող եմ ասել հաջոված էր , քանի որ ցուցադրման ժամանակ ինքս ականատես եղա թե ինչպես են մարդիկ հուզվում,,:Նանան նաև՝  Emin-NEWS.com-ի հետ զրույցում ասաց, որ ֆիլմի տեսահոլովակը համարում է իր տեսահոլովակներից մեկը:

Ֆիլմի սցենարի հեղինակ՝ Պողոս Ամիրխանյանը Emin-NEWS.com-ի հետ զրույցում ասաց, որ նա այսպիսին չի պատկերացրել ֆիլմը.-,,Ես այսպիսին չեմ պատկերացրել, բայց պետք է ասեմ որ այն հաջողված էր:Եղան խնդիրներ ու չգիտեմ ինչն է դրա պատճառը, որ այսպես են անում, ինչևիցե Աստված միշտ կանգնում է այն մարդկանց գլխին ովքեր դրա  կարիքը ունենում են :Սա ֆիլմ է ճակատագրի, սա ֆիլմ չէ կոմերցիայի, սա ֆիլմ է այն մարդկանց համար ովքեր կարող են գալ դիտել, հուզվել ու գնալ, ես գրել եմ պատմություն, որը ցանկացել եմ գրել և այն ներկայացնել հանդիսատեսին և գնահատողը իրենք են,,:

Ֆիլմի ռեժիսոր Արմեն Դալլաքյանը Emin-NEWS.com-ին տեղեկացրեց, որ ֆիլմը հաջողված է և նա ստացել է այն ինչ որ ցանկացել էր սկզբից .ըստ Արմենի Ֆիլմը ստացված է և  կունենա հաջողություններ, նա նաև մեր խնդրանքով  տեղեկացրեց թե ինչ խոչընդոտներ են եղել  .-,,Առաջին խոչընդոտը այն է որ լուսերը այսօր անջատվեցին:Ես գիտեմ որ Մոսկվա կինոթատրոնի լույսերը չի անջատվում և գիտեմ նաև ով է կանգնած դր ա ետևում;Մեզ թույլ չեն տալիս ֆիլմ նկարահանել ասելով,  որ դրա իրավունքը չունենք, և իմ տեղեկություննեով պատմության մեջ առաջին անգամ լույսերը անջատվեցին, բայց միրնույն է մենք շարունակելու ենք ֆիլմի ցուցադրությունը,,:
Արմեն Դալլաքյանը մեզ նաև տեղեկացրեց, որ ֆիլմը  հունիսից կցուցադրվի մարզերում, ինչպես նաև ԱՄՆ-ում և այնտեղ նաև կմասնակցի փառատոններին, այն նաև կցուցադրվի հեռուստատեսությամբ:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):