ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

10.5.15

EXCLUSIVE: ԿԱՅԱՑԱՎ` ՆԱՐԵԿ ՄԱԿԱՐՅԱՆԻ` ,,ՔԵԶ ՀԵՏ ԱՌԱՆՑ ՔԵԶ,, ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ, ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ՆԵՐԿԱՆԵՐԻՑ ԵՎ ՆԱՐԵԿ ՄԱԿԱՐՅԱՆԻՑ /ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ/


Մայիսի 7-ին տեղի ունեցավ երգիչ` Նարեկ Մակարյանի ,,Քեզ հետ  առանց քեզ,, երգի տեսահոլովակի շնորհանդեսը:Շնորհանդեսին ներկա էին հայկական շոու բիզնեսի սկսնակ և արդեն մեծ ճանաչում վայելող երգի-երգչուհիները:


Շնորհանդեսին ներկա երգիչ` Պաշ Սարդանը կիսվեց իր տպավորություններով.-,,Նարեկին գիտեմ ,,Դո ռե մի,, ոկալ ստուդիայից այդ ժամանակ երկուսով էլ փոքր էինք, բայց տարիներ հետո երբ զրուցեցինք այնքան էր փոխվել Նարեկը որ իրեն ես չհիշեցի... Շատ լավ մարդ, բեմի արտիստ ով միշտ աշխատում է։ Շատ տպավորված եմ նոր տեսահոլովակով թե նաև երգով, ամեն բան արված էր շատ գեղեցիկ։ Շնորհավորում եմ և ցանկանում են նոր վերելքներ,,։


Երգիչ` Արծրուն Խանգելդյանը մեզ հետ ունեցած զրույցում ասաց, որ Նարեկի հետ ընկերացել է ,,Հայաստանի ձայնը,, նախագծի շրջանակներում ու միշտ ուրախացել է` տեսնելով թե ինչպես է նա հստակ քայլերով առաջ շարժվում հայկական շոուբիզնեսի դժվարանցանելի սանդուղքով:
,,Նա այն արտիստներից է ով ասելիք ունենալուն պես է տեսահոլովակ թողարկում:Այս տեսահոլովակը ասածիս վառ ապացույցն է:Գեղեցիկ երգ, գրագետ գրված հուզիչ խոսքեր, ճաշակով արված համապատասխան գործիքավորում և չկրկնվող յուրահատուկ տեսահոլովակ:Այսինքն ամեն ինչ հաջողության հանսնելու համար:Մաղթում եմ Նարկեին հետագա նորանոր ձեռքբերումներ և մեծ բեմեր,,-. մեզ հետ ունեցած զրույցում ասաց բազմաթիվ  երգերի խոսքերի և երաժշտության հեղինակ, երգիչ` Արծրուն Խամգելդյանը:


Նարեկ Մակարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեսահոլովակի մտահաղացումը ռեժիսորնն է եղել .-,,Ինչպես միշտ կրեատիվ լուծումներով` Սերժը իմ կողքին  եղավ ու նկարահանեցինք իրոք արժեք ունեցող աշխատանք,,:
Երգի երաժշտության հեղինակը` Նարեկ Մակարյանն է, խոսքերը` Գայանե Ավետիսյանինը, գործիքավորումը` Duetro, օպերատորը` Սուրեն Թադևոսյանն է:

Իսկ այն հարցին ինչ կլինի, երբ լինես ,,Քեզ հետ, առանց քեզ,,  ինչպես որ կոչվում է տեսահոլովակը` Նարեկը պատասխանեց .-,,Ես եղել եմ նման իրավիճակում ու հենց այդ պատճառով գերել եմ` ,,Քեզ հետ առանց քեզ,, երգը:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):