ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

30.5.15

ՉԿՐԿՆՎՈՂ ՇԱՊԻԿՆԵՐ OCCHIO -ԻՑ

Որքան շատանում են հագուստ արտադրող ֆիրմաները, միմյանցից տարբերվող, բայց իրականում իրար կրկնող խանութները, գալիս է պահ, երբ հասկանում ես, որ չես ուզում, որ քեզ ոճ թելադրեն ուրիշները, երբ սիրտդ տարբերվել է ուզում ու պարզապես կրել հենց քո սրտի ուզածը։
Ամեն անգամ ուրախանում եմ տեսնելով, որ արդեն մեր իսկ քաղաքում ընտրության լայն հնարավորություն է ընձեռված, կարող ես պատվիրել քո ուզած ձևով, նախշերով հագուստ կամ ընտրել հենց հայկական դիզայներների աշխատանքներից։
Այս ամենի զարգացմանն է նպաստում նաև համացանցը, երբ ձեռքի մի քանի շարժումով կարող ես ծանոթանալ ներկայացվող աշխատանքներին ու միանգամից պատվիրել սրտիդ ուզածը։
Նման ճանապարհով էլ վերջերս ծանոթացա դեռևս 3 ամիս գործող, բայց արդեն իր ուրույն ոճն ունեցող ,,OCCHIO,, բրենդին։ Հավատարիմ մնալով անվանը (OCCHIO- իտալերենից թարգմանաբար նշանակում է աչք)՝ բրենդն առաջարկում է ձեռքով նկարված աչք զարնող շապիկներ։ Բացի նկարչի առաջարկած նկարներից, հաճախորդը կարող է առաջարկել սեփական նկարը և հաշված օրերի ընթացքում նախընտրելի նկարով շապիկն ունենալ սեփական պահարանում։ Սա հատկապես կգրավի կրկնվել չսիրողներին, քանի որ ,,OCCHIO,,-ի հետ նախապես պայմանավորվելով՝ քո իսկ առաջարկած նկարով շապիկ կկրես միայն դու՝ ընդգծելով ինքնատիպությունդ։ Սա էլ հենց ,,OCCHIO,,-ի կարգախոսն է. ,,be Unique with OCCHIO,, , ,,եղի՛ր ՅՈՒՐՕՐԻՆԱԿ OCCHIO-ի հետ,,:
,,OCCHIO,,-ին կարող եք գտնել հետևյալ հղումներով, բրենդը հասանելի է և՛ instagram-ում, և՛ FB-ում, իսկ youtube-յան նշված հղումով էլ կարող եք տեսնել նրա առաջին հոլովակը։
FB- https://www.facebook.com/pages/Occhio/1085002044858807
Instagram- https://instagram.com/occhio__/
Youtube- https://www.youtube.com/results?search_query=occhio+panting

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):