Հայաստանի՝ ԱՄՆ դեսպանատունը շարունակում է անակնկալներ մատուցել:Նախապես արդեն հայտարարված՝ ,,Միասին մենք կարող ենք... ,, տեսանյութերի մրցույթում հաղթող ճանաչվեցին չորսը, ովքեր հատուկ ընդունելության արժանացան Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան՝ Ռիչարդ Միլսը:Դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որը հետևյալն է:
,,Շնորհակալություն բոլորին, ովքեր Հայաստանում դեսպան Միլսի նորամուտը ողջունող կարճ տեսանյութեր էին ներկայացրել ,,Միասին մենք կարող ենք... ,, խորագրով: Ինչպես խոստացել էինք, երեկ դեսպանը և նրա կինը մրցույթի չորս հաղթողներին ճաշի ընդմիջմանը հյուրընկալեցին իրենց տանը և շնորհակալություն հայտնեցին Դավիթ Ղարիբյանին, Սերգեյ Ստեփանյանին, Սևակ Ասլանյանին և Շողիկ Միքայելյանին իրենց ջերմ ու ստեղծագործական ողջույնի համար: Այո՛, միասին մենք կարող ենք զարգացնել մենթորական և խմբաֆինանսավորման ծրագրեր և ընդլայնել մշակութային կապերը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև,,:
Emin-NEWS.com-ը շնորհավորում է պարոն՝ Ռիչարդ Միլսին և հաղթողներին ցանկանալով նորանոր հաջողություններ: