Մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Global Arts ընկերության և USArmenia հեռուստաալիքը, որին ներկա էին Հայաստանը և Սփյուռքը ներկայացնող արվեստագետներ, հայկական շոու-բիզնեսյան ներկայացուցիչներ և արտիստներ:
Մրցանակաբաշխության արդյունքում մրցանակների արժանացան՝ Նադեժդա Սարգսյանը՝ երաժշտության ոլորտում ներդրման համար, կինոյի, թատրոնի ոլորտում ավանդի համար հատուկ մրցանակների արժանացան՝ Միքայել Պողոսյանը,Հրանտ Թոխատյանը և Վահիկ Փիրհամզեն և հաղորդավարուհի՝ Ալինա Խաչատրյանը` ,,Հայրենիք – Սփյուռք,, հաղորդման համար,: ,,Սփյուռքի տարվա լավագույն երգիչ,, ճանաչվեց՝ Գառնիկ Սարգսյանը, ,,Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի,, լիբանանաբնակ՝ Այլին Խաչատրյանը, ,,Տարվա լավագույն երգիչ,, ճանաչվեց՝ Մարտին Մկրտչյանը, ,,Տարվա լավագույն երգչուհի,,` Քրիստինե Պեպելյանը: ,,Կենդանի լեգենդ,, մրցանակին արժանացավ՝ Ջիվան Գասպարյանը:
Երեկոյի հանդիսավարներն էին ոլորտի լավագույները, Բրիտանիայում բնակվող հայտնի դերասան Գև Օրկյանը, ԱՄՆ-ից` Արշալույս Դարբինյանը, Մհեր Բաղդասարյանը, հայազգի մոդել՝ Ինգա Լալան, Հայաստանից` Լուիզա Ներսիսյանը, Արսեն Գրիգորյանը,Մայա Պողոսյանը և Սոֆիա Պողոսյանը:
World Armenian Entertainment Awards-ի գլխավոր պրոդյուսեր և Global Arts ընկերության հիմնադիր ՝Գարբիս Թիթիզյանը կարևորեց՝ Հայաստան-Սփյուռք կապը, իսկ Global Arts ընկերության համահիմնադիր՝ Վահրամ Թանկազյանի՝ ,,Փալմ Սփրինգս,,-ում հավաքվելն արդեն ավանդույթ է դարձել լոսանջելեսահայության շրջանում:
Շոուն ամբողջությամբ կցուցադրվի ամռանը՝ USArmenia հեռուստաալիքով:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ