,,Դետք,, խումբը շուտով հանդես կգա նոր տեսահոլովակով, որը բացառիկ է իր տեսակով:Տեսահոլովակը նվիրված է մայրերին, որտեղ հանդես են գալիս տարբեր մարդիկ իրենց մայրերի հետ՝ լուսանկարներով:
Emin-NEWS.com-ը ներկայացնում է ,,Դետք,, խմբի անդամների՝ Ներս Ավետիսյանի, Արեգ Շահինյանի, Արման Պետրոսյանի բացառիկ հարցազրույցը:
Ինչպես եղավ որ որոշեցիք հանդես գալ նման նախագծով:
- Երգը նվիրված է աշխարհի բոլոր մայրիկներին, մենք մեծ ցանկություն ունեինք տեղադրելու աշխարհի բոլոր մայրերի լուսանկարները, սակայն, դեռևս հնարավոր չէ /ծիծաղում են/ : Մենք սահմանափակվեցինք մեր խմբով հետաքրքրված մարդկանց և մեր ընկերների լուսանկարներով, ի դեպ կան լուսանկարներ, որոնք ուղարկել են հենց մայրիկները:
Ինչ նորությունների սպասեն առաջիկայում Ձեզանից և երբ է նախատեսվում՝ ,,Մամա,, երգի պրեմիերան:
Մինչ օրս ինչ անակնկալով եք հանդես եկել Ձեր մայրիկին, կխնդրեմ առանձնացնեք ինչ-որ հատված Ձեր կյանքից:
-Միասին- բազմաթի՜վ, իսկ հիմա հանդես ենք գալիս մեր ,,ՄԱՄԱ,,երգով: Անակնկալ ոչ միայն մեր մայրիկներին, այլ բոլորի:
Ովքեր են աշխատել երգի վրա:
-Արեգ- երաժշտության հեղինակը մեր խմբի Պետրոսյան Արմանն է, Մանչը (Այդպես ենք մենք դիմում Արմանին խմբի ներսում/ծիծաղում են/ : նաև մեր ,,Երկու Թռչուն,, երգի հեղինակն է, իսկ բառերի հեղինակը Անուշ Ալավերդյանն է, տիկին Ալավերդյանը նաև մեր ,,Շուշի,, երգի խոսքի հեղինակն է, որի տեսահոլովակը պատրաստ կլինի հուլիսին:
Ինչ նորությունների սպասեն առաջիկայում Ձեզանից և երբ է նախատեսվում՝ ,,Մամա,, երգի պրեմիերան:
-Ներսես - ,,ՄԱՄԱ,, երգի պրեմիերան հունիսի 26-27-ին, իսկ Շուշիին նվիրված տեսահոլովակը հուլիսին:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ