ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

4.6.15

ԿԱՅԱՑԱՎ՝,,ԼԱՎԱԳՈՒՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ,, ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ, ՈՎ ԱՐԺԱՆԱՑԱՎ՝ ԳՐԱՆ-ՊՐԻ-Ի, ԵՎ ԻՆՉ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ


Մայիսի 31-ին տեղի ունեցավ  ARMBODY.PROJECT - ի կողմից կազմակերպված
,,Լավագույններից Լավագունը,, երաժշտական նախագիծը, որը տեղի էր ունենում JOSE համալիրում:
Մեզ հետ զրույցում նախագծի կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր  աջակիցներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նախագծի իրականացման գործում, դրանք են՝  LEDY FURSHET, PRINTIK.AM, La Rose Flower Shop ծաղկի սրահը, ՄԵՆՈՒԱ ԱՄՍԱԳԻՐ, JAMANC.COM, ARMDREAMS.COM և Armdreams Production, EvrazesNews.am, NeoNews.am և gazeta.am, VTV STUDIO, Emin-NEWS.com, Cherry maf club, èBoo RECORDS:

Գրան-պրի արժանացավ՝  Էլիզա Հարությունյան:1-ին հորիզոնական՝ Տաթևիկ Ասատրյան, 2-րդը՝ Արմենուհի Գասպարյան, 3-րդ տեղը բաժանվեց երկու մասնակիցներին՝ Ռոբ Ավալյանի և Վագա Ստեփանյանի միջև:

Հանդիսատեսի համակրանք - Լիպ Սարիբեկյան, Ժյուրիի համակրանք - Տարոն Վարդազարյան, Լավագույն բեմադրություն Լիլիթ Թարխանյան, Աստղիկ Մկրտչյան:

Facebook-յան քվեարկության արդյունքում առաջատաներ դարձան՝ Ռուբեն Իշխանյանը և Ստեփան Բադալյանը:
Գրան-պրի ,,Լավագույններից Լավագունը,, գլխավոր մրցանակին արժանացավ
,,Լավագույններից Լավագունը,,՝  Էլիզա Հարությունյանը:
Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի ղեկավար
Արման Ղուկասյանի և ARMBODY.PROJECT-ի ղեկավար Արման (Բոդի) Կիրակոսյանի կողմից հունիսի 18-22 կմասնակցի Հայաստանում կայանալիք միջազգային մրցույթին, որը կոչվում է կովկասի առաջնություն որին մասնակցում են ավելի քան 20 երկիր և միջազգային ժյուրի 12 երկրներից:
Մրցանակների արժանացան նաև:
Մրցանակ - ժյուրիի անդամ Սամվել Գրիգորյանի կողմից՝ Էլիզա Հարությունյանը կներկայացնի Հայաստանը 2015թ վերջում Մոլդովյա-ում միջազգային մրցույթ փարատոնին:
Մրցանակ - LEDY FURSHET-ի կողմից նոր երգ Արմեն և Սուսաննա Խլղաթյանների կողմից խոսք և երաժշտություն Արմեն և Սուսաննա Խլղաթյաններ հիմնադիր տնօրեն՝ Արմեն Խլղաթյան:

Մրցանակ - èBoo RECORDS - ի հիմնադիրներ Արման Հակոբյանի և Վարդան Մկրտչյանի կողմից երգի cover տարբերակի ձայնագրում:

Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի ղեկավար՝ Արման Ղուկասյանի համակրանքին է արժանացել Արմենուհի Գասպարյանը նաև հրավեր 2016թ Մայիսին կմասնակցի Լեհաստանում կայանալիք միջազգային jazz մրցույթին:

Մրցանակ առաջին տեղը զբաղեցրած Տաթևիկ Ասատրյանին և երկրորդ տեղը զբաղեցրած Արմենուհի Գասպարյանի համար GREMMY STUDIO -ի ղեկավար Արամ Այրումյանի կողմից մեկական ձայնագրում երգի cover տարբերակով:

Վոկալ մասնագետ Մարան Կարապետյանի համակրանքին է արժանացել՝ Տաթևիկ Ասատրյանը որի մրցանակն է -մեկ ամիս MASTER CLASS:

Մայքլ Քոթանջյանի համակրանքին է արժանացել Արմենուհի Գասպարյանը, որի մրցանակն է հեղինակային երգ խոսք երաժշտություն և գործիքավորում Արթուր Նիկողոսյանի /կոնս/:

La Rose Flower Shop ծաղկի սրահի կողմից ժյուրիի կազմում գտնվող կանանց և Գրան-պրի, առաջին տեղ զբաղեցրած մասնակիցներին և հաղորդավարուհուն նվիրեցին գեղեցիկ ծաղկեբուկեներ: Տնօրեն Հովսեփյան Նարինե Հասցե`Արցախի 8ա/12:

Մրցույթի բոլոր մրցանակակիրները ինֆորմացիոն աջակիցների կողմից նույն պես կունենան մրցանակներ անհատական ֆոտոսեսիաներ Armdreams Production,Armdreams.com և JAMANC.COM կայքերի կողմից:

Մենուա ամսագրի հիմնադիր նախագահ Արգիշտի Արզումանյանի կողմից բոլոր մրցանակակիրների մասին նյութ կտպագրվի Մենուա ամսագրում:

Մրցանակ - EvrazesNews.am NeoNews.am և gazeta.am լրատվական կայքերի գլխավոր խմբագիր՝ Ռոլանդ Ճռիկյանի կողմից բոլոր մրցանակակիրների մասին նյութ կտեղադրի լրատվական կայքերում:

Մրցանակ Cherry Maf Club ի կողմից բոլոր մրցանակակիրների համար լավագույն ժամանցը Cherry Maf Club-ում:
Emin-NEWS.com-ը կներկայացնի բացառիկ հարցազրույցներ բոլոր մասնակիցների կողմից, ինչպես միշտ ներկայացնելով առաջինը հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների անձնական և գործնական կյանքից:Ներկայացնելու է կայքը այն մասնակիցների հարցազրույցները ովքեր, որ կարձագանքեն հարցազրույցի անցկացմանը, քանի որ պետք է փաստենք այն, որ կան մասնակիցներ ովքեր լինելով սկսկնակ բայց արդեն հարկ չեն համարում կամ պարզապես իրենց դա պատիվ չէ հանդես գալ հարցազրույցով:Emin-NEWS.com-ը նաև խոստանում է բացառիկ և չկրկնվող անակնկալ, որի մասին կհայտարարենք առաջիկայում:

Արման /ԲՈԴԻ/ Կիրակոսյանը վերջում շնորհակալություն հայտնես բոլոր աջակիցներին նշելով անուները մեկ առ մեկ:
  ,,Շնորհակալություն ենք հայտնում ,,Լավագույններից Լավագույնը,, երաժշտական նախագծի ժյուրիի անդամներին՝ Շոումեն երգի՝ Սամվել Գրիգորյանին, օպերային մեներգչուհի, վոկալի մասնագետ՝ Մարան Կարապետյանին, Շանթ հ/ը նախագծերի և ,,Ծիածան,, մանկապատանեկան վոկալ ստուդիայի գեղ, ղեկավար՝ Ռուզաննա Զամբազյանին, Գիթարահար՝ Կարո Սարաֆյանին, երգչուհի՝ Եվա Կոնսին, դաշնակահար՝ Արամ Այրումյանին, երգիչ՝ Մայքլ Քոթանջյանին, շոումեն հաղորդավար՝ Տիգրան Հարությունյանին,Կատարողական արվեստի համաշխարաին ասոցիացիայի ղեկավար՝ Արման Ղուկասյանին, դերասան՝ Լևոն Հարությունյանին:
Շնորհակալություն ենք հայտնում ,,Լավագույններից Լավագույնը,, երաժշտական նախագծի հաղորդավարներին՝ շոումեն, երգի,չ հեռուստահաղորդավար՝  Արայիկ Համբարձումյանին, ռադիոհաղորդավարուհի՝ Անկա Սարիբեկյանին, Աննա Գարեգինյանին,,:

Կազմակերպիչ՝ ՀՀ ուժային երամարտի բազմակի չեմպիոն, միջազգային սպորտի վարպետ, ռեկորդակիր՝ ,,ARMBODY.PROJECT,,-ի ղեկավար՝ Արման /Բոդի/ Կիրակոսյան:

Մրցույթին մասնակցում էին՝ Ռուբեն Իշխանյան, Ստեփան Բադալյան, Էլիզա Հարությունյան, Արմենուհի Գասպարյան, Վագա Ստեփանյան, Ռոբ Ավալյան, Էմմա Հովհաննիսյան, Լիլիթ Թարխանյան, Տարոն Վարդազարյան, Տաթևիկ Ասատրյան, Հովո Սարդարյան, Լիպ Սարիբեկյան:

Emin-NEWS.com-ը շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին մաղթելով նորանոր հաջողություններ և խոստանում են բացառիկ համագործակցություն:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):