ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

7.6.15

EXCLUSIVE: ԻՆՉ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԳԵՎՈՐԳ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ /ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ/

Երգիչ՝ Գևորգ Մարտիրոսյանը երկար ժամանակ է ինչ նորություններով հանդես չի գալիս, ինչն է լռության պատճառը, ինչ նորություն է պատրաստել երգիչը իր երկրպագուներին և հրազդանցիներին Emin-NEWS.com-ի բացառիկ հարցազրույցում բացահայտում է՝ Գևորգ Մարտիրոսյանը, ով նաև բացահայտում է իր տեսահոլովակների հաջողության գաղտնիքը:



Ինչ է պատճառը, որ երկար ժամանակ է նորություններով հանդես չեք գալիս:
,,Լռությանս պատճառը այն է, որ չկար համապատասխան երգ, որի հիման վրա կնկարահանեինք տեսահոլովակ, իսկ հիմա արդեն ունենք նոր երգեր, որից մեկը կլինի դուետ Մեծ Հայքի՝ Նարեկի հետ,,:

Իսկ ինչու հենց Նարեկի հետ: 
,,Առաջարկը ստացել եմ Նարեկից:Սա իմ թվով երկրորդ դուետ տեսահոլովակը կլինի, երգը շուտով պատրաստ կլինի այժմ աշխատում ենք նաև տեսահոլովակի վրա:Երգում, ես հանդես կգամ իմ ոճով, իսկ Նարեկը իր ոճով՝ Ռեպ կկարդա,,:

Ինչ արձագանքների եք սպասում Ձեր համագործակցությունից:
,,Արձագաները ինչպես միշտ կլինեն դրական և բացասական:Կան մարդիկ որ ինչ էլ որ անես միևնույն է իրենք դժգոհում են, բայց ուրախ եմ շատ, որ կան մարդիկ ովքեր գնահատում են և մեր կողքին են,,:


Լինելով ծնունդով Հրազդանից, արդյոք սպասվում են նորությոններ կամ անակնկալներ Հրազդանցիներին՝ համերգի տեսքով:
,,Ես շատ կցանկանամ, որ ես երգեմ Հրազդանում, բայց ես դեռ չունեմ առաջարկ, եթե լինեն ես սիրով կմասնակցեմ:Կա նոր նախագիծ՝ երգի և տեսահոլովակի տեսքով, բայց  դրա մասին հետո կխոսենք,,:

Արդյոք ժամանակը չէ հանդես գալ մենահամերգով:
,,Դեռ ոչ, քանի որ չկան այնքան երգեր,  որ ներկայացնեմ հանդիսատեսին եթե լինեն համապատասխան երգեր և միջոցներ կլինի համերգ, դա ցանկացած երգիչի երազանքն է,,:


Ձեր տեսահոլովակները մեկ մյուսից տարբերվող են և բացառիկ, ինչումն է կայանում բացառիկ լինելու գաղտնիքը:
,,Բոլորն էլ ցանականում են լավ տեսահոլովակներ ունենալ, բայց դրա համար պետք է մեծ թիմ և գումար, ես և իմ թիմը կաշխատենք ներկայացնել որակյալ տեսահոլովակ,,: 

Ինչպես ես վերաբերվում մերօրյա մրցանակաբաշխությոններին:
,,Նորմալ եմ վերաբերվում,  դրանք մի փոքր ուշադրության  ձև են և ողջունում եմ  նմանատիպ միջոցառումները,,:

Հայաստանի և արտասահմանի հանդիսատեսի տարբերությունը:
,,Իհարկե տարբեր են  մեր երևանցիները ամենալավն է, բայց շատ համերգներ չեմ ունեցել դրսերում , դրա համար չեմ կարող ասել թե արտասահմանի հանդիսատեսը ինչպիսն է,,:

Emin-NEWS.com-ի հետ ունեցած բացառիկ հարցազրույցում՝ Գևորգ Մարտիրոսյանը ավելացրեց, որ շուտով սպասեն նորությունների, որոնք այս տարի կրկին շատ են լինելու, նորություններին սպասում է նաև ինքը՝ երգիչը;

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):