Երգչուհի՝ Հասմիկ Խաչատրյանը այսօր՝ հունիսի 1-ին նշում է ծննդյան տարեդարձը:Երգչուհուն ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել են ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները և գործընկերները:
Emin-NEWS.com-ի հետ ունեցած բացառիկ հարցազրույցում Հասմիկը ասաց, որ ծննդյան մեկնարկից բազմաթիվ անակնկալներ է ստացել և չի կարող առանձնացնել որևէ մեկի կողմից պատրաստված նվերը կամ անակնկալը:
Երազանքերի և ցանկությունների մասին Հասմիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դրանք շատ են թե անձնական և թե գործնական, բայց չի ցանկանում բարձրաձայնել դրանց մասին, խոստանալով, երբ որ կատարվեն, կտեղեկացնի հանրությանը:
Հասմիկը նաև մեզ տեղեկացրեց, որ շուտով իր երկրպագուների դատին կհանձնի իր նոր տեսահոլովակը:
Emin-NEWS.com-ը շնորհավորում է հոբելյարին մաղթելով նորանոր հաջողություններ:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ