ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

6.6.15

EXCLUSIVE: ՍՈՒՐԵՆ ԱՐՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԱՐԵՎԻ ԾՆՆԴԻ ԵՎ ԻՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ /ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ/

Հաղորդավար՝ Սուրեն Արուստամյանը երկրորդ անգամ հայր է դարձել:Երիտասարդ բայց արդեն մեծ փորձ ունեցեղ հայրկի՝ Սուրենի բացառիկ հարցազրույցը փոքրիկի գալստի կապակցությամբ և ընտանեկան երջանկության իր գաղտնիքի մասին:



Կխնդրեմ կիսվեք տպավորություններով:
,,Տպավորություններս աննկարագրելի են, երջանկությունս կրկնապատկված,,;

Սա Ձեր երկրորդ երեխան է, առաջինը և երկրորդ երեխաների գալուստը Ձեզ համար:
,,Տղես ծնվեց 9-ը տարի առաջ, ես 24 տարեկան էի ու առաջին անգամ էր  այդ զգացողությունը:Հայր կոչումը ուրիշ զգացողություն է, պարտավորություններով ու պարտականություններով, իսկ այսօր ես արդեն ավելի հասուն եմ ու բնականաբար ավելի հասուն եմ ընկալում ու արդեն գիտեմ ինչը ինչիչ հետո է և այլն, բայց նաև քաջ գիտակցում եմ, որ փոքրս աղջիկ է, նուրբ արքայադուստր ու միքիչ վախենում եմ,,:



Այսօր երջանիկ  համարում եք Ձեզ, թե դեռ անելիքներ ունեք:
,,Բնականաբար երջանիկ համարում եմ ինձ այն օրվանից երբ ընտանիք կազմեցի ու արդեն տասնմեկ տարի է երջանկությունս օրեցօր շատանում է:Ունեմ հիանալի ընտանիք, սիրող և հրաշալի կին ում անսահման սիրում եմ, հրաշալի որդի ում արդեն ընկալում եմ որպես ընկեր, այսօրվանից ունեմ նար ԱՐԵՎ, արքայադուստր, լավ սիրելի աշխատանք, լավ ճիշտ ընկերներ, սիրված եմ ընտանիքիում ու շրջապատում, էլ ինչ է պետք  տղամարդուն երջանիկ լինելու համար,,:


Ինչպես ընտրեցիք Ձեր աղջկա անունը:
,,Աղջկաս անունը՝ Արև է, ուղակի հասկացանք ես ու կինս, որ պետք է ԱՐԵՎ  լինի անունը,,:

Ինչ եք նվիրել կնոջդ՝ Լիլիթին՝ Արևին պարգևելու համար:
,,Կնոջս նվերը վաղուց արդեն պատրաստ էր ու բնականաբար՝ ԱՐԵՎ /ազնվական մետաղից/,,:


Երջանիկ հայրիկի Ձեր բանաձևը:
,,Երջանիկ հայրիկի բանաձև, ուղակի սիրել ընտանիքը, երեխաներին ու տալ ճիշտ դաստերակություն:Կցանկանամ որ բոլորի ընտանիքում վառվի՝ ԱՐԵՎԻ լույսը ու ջերմությունը,,:

Emin-NEWS.com-ը փոքրիկինմաղթում է անհոգ մանկություն իսկ հայրկին իր երազած ընտնաիքը, որը կպարգևի շատ արևներ և երջանիկություն:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):