,,Ամարաս,, պարային համույթի գեղարվեստական ղեկավար՝ Վիկա Մարտիրոսյանը և իր ամուսինը՝ Պետրոսը նշում են իրենց ամուսնության տարեդարձը:
Վիկա Մարտիրոսյանը մեզ հետ ունեցած բացառիկ հարցազրույցում ներկայացնում է իրենց հանդիպման պատմությունը և երջանիկ ընտանիք ունենալու իր գաղտնիքը:
Ինչպես տեղի ունեցավ Ձեր և Պետրոսի հանդիպումը:
-Մեր հանդիպման պատճառը եղել է մեր շատ լավ ընկեր Էմմին, ով այն ժամանակ ամուսնուս ընկերն էր, և այժմ նույնպես նա մեր ընտանիքի լավ ընկերն է:Մեր հանդիպումը տևել է 7 տարի, որից հետո նոր ամուսնացանք ու արդեն 13 տարի միասին ենք:
Երջանիկ ընտանիք ունենալու Ձեր գաղտնիքը:
-Մեր երջանկության գաղտնիքը մեր մեծ սերն է, իսկ սերը հաղթահարում է բոլոր դժվարությունները և էլ ավելի ամրապնդում ընտանիքը:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ