Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ Գեղարքունիքի մարզում ճանաչված եւ սիրված դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդոցներ բուժօգնության դիմած 5 վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի ավտոմեքենան վարել է Երեւանի բնակիչ, 24-ամյա Անի Երանյանը, ով բախվել էր դեպի Դիլիջան ընթացող Երեւանի բնակիչ, 53-ամյա Գագիկ Պողոսյանի վարած Mersedez ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենային: Բուժօգնության են դիմել նաեւ Գ. Պողոսյանը, մեքենայում գտնվող նրա կինը` Մարինե Կարապետյանը, ինչպես նաեւ Ա. Երանյանի ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 28-ամյա Հայկ Մխիթարյանը եւ 23-ամյա Իզաբելա Դանիելյանը, այս մասին տեղեկանում ենք` Shamshyan.com-ից:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, ժամը 18:30-ին ավտովթարի է ենթարկվել դերասանուհի՝ Անի Երանյանը, իր վարած ,,Հունդայի,, մակնիշի մեքենայով:Վթարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել է Սեւանի բժշկական կենտրոն, որտեղից տեղեկացրեցին, որ Անի Երանյանի մոտ առկա են եղել վնասվածքներ ձախ այտի ստորին կոպի եւ ականջի հետևի շրջանում:
Լուսանկարները` Shamshyan.com-ի