ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

5.7.15

EXCLUSIVE: ՌԵԺԻՍՈՐ՝ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԻՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ, ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ /ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ/

Ռեժիսոր՝ Արթուր Մանուկյանը՝ հուլիսի 4-ին նշում էր ծննդյան տարեդարձը:Հոբելյարը ով գտնվում էր՝ Գերմանիայում այս տարի ևս կիսվեց իր ծննդյան օրվա անակնկալների մասին:Արթուրը մեզ հետ ունեցած բացառիկ հարցազրույցում նաև կիսվեց իր երազանքների, անձնական կյանքի և առաջիկա նորությունների մասին:


Ինչ անակնկալներ եք ստացել և ում կողմից, որ չէիք սպասում:
-Եթե անկեղծ անակնկալներ չեմ սիրում, երդվում եմ ցանկացած մեծ անակնկալ կարող եմ վատ ռեակցիա տալ, բայց այդպիսի անսպասելի չեմ ունեցել, այս տարի շատ լավ անրադարձ էր:Այս տարի ես եմ անականկալներ արել հորս և եկել եմ իր մոտ Գերմանիա, որպիսի իր հետ անցկացնեմ ծննդյանս օրը:Հիմա Գերմանիայի՝ Քյոլն քաղաքում եմ՝ իմ երկրորդ տանը կարելի է ասել, և շատ անսպասելի անակնկալներ են ինձ անում ամեն օր իչքան դեռ այստեղ եմ:

 Ինչ երազանքներ և ցանկություններ ունեք, որ դեռ չի իրականացել:
-Վաաայ դրանք իհարկե շատ են, ցանկություններս հաճախ փորձում եմ կատարել կամ կատարում են, իսկ երազաներս գնալով նվազում են՝ այսինքն դրանք իրականանում են:Ամենամեծ երազանքներիցս մեկը դա դեռ չի իրականացել, բայց անպայման գիտեմ մի օր այն կլինի:

Արդյոք ծննդյան այս տարեդարձում սպասվում է անձնական կյանքում փոփոխություն: 
-Իհարկե 30-ը արդեն լուրջ տարիք է, իմ կյանքում, ամեն րոպես փորձում եմ շտապել հասցնել, այս տարիքում երևի  նոր փուլ է ինձ սպասում, դեռ չգիտեմ:

Որ փուլում է գտնվում անձնական կյանքը, կխնդրեմ մեր ընթերցողներին բացահայտել արդյոք՝ Արթուրի սիրտը զբաղված է թե ոչ: 
-Սա կարծում եմ շատ անձնական է, սիրտս չգիտեմ, բայց ես շատ զբաղված եմ.... ու շատ հաճախ մոռանում եմ ինքս իմ մասին, իսկ թե սիրում եմ սիրահարված եմ թե չէ ապա ասեմ՝ այո....

Ինչ նորություններ են սպասվում գործնական կյանքում: 
-Նախկինում մեծ ուշադրություն կար տեսահոլովակների, գովազդների վրա, հիմա մի քիչ  անկեղծ ասած հոգնել եմ դրանցից, շուկայից, շատ անկեղծ այն իհարկե շուկա է դարձել, իսկ ես ստեղծագործող մարդ եմ, չեմ սիրում առ ու ծախի մեջ շատ մանրանալ:Ես նախորդ տարում արել եմ մի քանի մեծ նախագծեր, այստեղ միացյալ նահանգներում, իսկ այս տարի ունեմ շատ կարևոր մի քանի նախագծեր որոնք արդեն իսկ  ընթացքի մեջ են, կա նաև հեռուստատեսային մեծ շարք, որով որ հիմա զբաղված եմ, այն եթերում կլինի սեպտեմբերից՝ հանրային նոր եթերաշրջանում:

Հաճեք եք մեկնում այլ երկիներ, կա հատուկ պատճառներ, թե հանգիստը անցկացնելու համար եք մեկնում: 
-Սիրում եմ ճանապարհորդել, երբեք ոչ մի առիթ բաց չեմ թողնում, սիրում եմ թռիչքի և վայրէջքի ամեն մի պահը, այդ զգացողությունը ինձ էներգիա է տալիս, ես գտել եմ իմ էներգիայի աղբյուրը /ծիծաղում է/, հաճախ աշխատանքային, իսկ երբեմն նաև հանգստանում եմ:

Երջանիկ համարում եք Ձեզ և ինչ է հարկավոր Ձեզ երջանիկ լինելու համար: 
-Երջանիկ եմ, որովհետև սիրում եմ սիրված եմ և փառք տիրոջը ունեմ առողջ և գրագետ հայր, մայր, հարազատներ, ընկերներ բոլորը կողքիս են և ես իսկապես երջանիկ եմ այս կյանքի  ամեն մի վարկյանով, իհարկե կան բաներ որոնք ավելի կերջանկացնեին, բայց շտապելու կարիք չկա , դեռ 30 եմ կհասցնեմ լիարժեք երջանիկ լինել:Շատ ուրախ եմ, որ այս օրն եմ ծնվել, այն ինձ համար շատ նշանակալից օր է, ասեմ որ այս օրը՝ հուլիս 4-ին ծնվել են շատ տաղանդավոր հաճելի մարդիկ՝ Մհեր Մկրտչյանը, Ֆրանց Կաֆկան, Թոմ Կռուզը, Հասմիկ Կարապետյանը ու էլի շատ մարդիկ ում չեմ ճանաչում:Որախ եմ, որ ծնվել եմ հայ՝ հայի ընտանիքում ու ապրում եմ իմ կյանքը, որի համար հպարտ եմ: 

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):