ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

9.7.15

ՋՈՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀՈՒԶԻՉ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԻՐ ՄԱՅՐԻԿԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ


Դհոլահար՝ Ջոնին իր ֆեյսբուքիան պաշտոնական էջում գրառում է կատարել, իր մայիրկի ծննդյան օրվա կապակցությամբ:


,,Մամ՜
Ծնունդդ շնորհավոր)) ու ամբողջը կարդա))
Եթե ինձ հարցնեին, թե որ բառն է իր հնչերանգով, բովանդակ էությամբ ու շարահյուսական պաշտոնով ամենանշանակալիցն ու քաղցրն իմ սրտում, ես առանց մի պահ վարանելու կասեի` «Մամա»:
Ինձ կյանք պարգևած ու լույս աշխարհ բերած, ինձ քո մեջ կրած իմ անգին Մամա, աշխարհիս երեսին և ոչ մի բառ չի կարողանա նկարագրել ու պատկերել իմ անսահման սիրո դրսևորումներն իրենց ողջ խորությամբ, լայնքով ու երկայնքով:
Իմ բարեսիրտ, կամեցող, ազնիվ ու անկեղծ, ջինջ ու մաքուր, ծայրահեղության հասնող հոգատար և ուշադիր, համբերատար, նվիրվող, մեծահոգի, զգացմունքային, հանդուրժող ու ամեն ինչ ներող, հեռատես ու զգույշ, արդարամիտ, խորունկ սիրով ու անհատնում ջերմությամբ լեցուն...
Դու ողջ կյանքդ ես մեզ նվիրել, ու, ցավոք, բազում զոհողությունների գնացել հանուն ինձ:
Քո տված մայրական խորհուրդներն ու խրատները միշտ շատ ճշմարիտ են, քո` երբեմն խիստ տոնով ասված, բայց հորդացող սիրո ճառագայթներ պարունակող խոսքերը չափից դուրս իրական են ու կազդուրիչ: Իմ զվարճալի հարցերին էլ ավելի զվարճալի պատասխաններ գտնող, ինձ իրապես սիրող, երազային էությունս հասկացող ու ընդունող, ինձ պաշտպանող ու աջակցող, կողքիս կանգնած իմ պահապան հրեշտակ, դու իմ լույսն ես...
Շնորհավոր Ծնունդդ, Մա՛մ...
Ներիր, որ երբեմն բարկացնում եմ քեզ: Ներիր չմտածված խոսքերիս ու արարքներիս համար, ներիր, եթե երբևէ տխրեցրել եմ քեզ:
Ես երբեք էլ չեմ կարողանա քեզ արժանին փոխհատուցել, քո տվածը` հոգուս թևեր ու կյանքիս իմաստ հաղորդած անչափելի, անշոշափելի ու անմեկնելի մի վիթխարի կարողություն է:
Սիրում եմ քեզ, իմ թանկագին Մամա: Ու ես շատ ուրախ եմ որ արտաքնապես նման եմ քեզ))
Դու այնքան ես անհանգստանում իմ համար, իմ հետ միասին տխրում, իմ հետ միասին ուրախանում ու հպարտանում իմ ձեռքբերումներով: Քեզնից անհնար է որևէ բան թաքցնել, դու միշտ նկատում ես ամեն ինչ` ժպիտի տակ քողարկված տխրություն, չարտասանված մտքեր, ոչինչ չասող, բայց քեզ համար պերճախոս հայացք: Հա, մամ, քո սերը սահմաններ չունի...Սիրում եմ քեզ կյանքիցս շատ իմ Աիդաաաաաս)
Շնորհավոր ցավդ տանեմ... ,,

Emin-NEWS.com-ը շնորհավորում է հոբելյարին մաղթելով առողջություն և որդու՝ Ջոնիի ցանկությունների իրականցում:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):