Ոճաբան-վարսահարդար՝ Եսայի Սիմիկյանը կրկին վերադարձել է՝ Հայաստան:Եսային ով աշխատում է ՌԴ-ում վերադառնալով Հայաստան վայելում է իր հանգիստը՝ ընտանիքի, ընկերների հետ:Հանգստի հետ մեկտեղ նա նաև աշխատանքով է հանդես գալիս:
Emin-NEWS.com-ը ներկայացնում է՝ Եսայի Սիմիկյանի բացառիկ հարցազրույցը իր հաջողությունների, սպասելիք նորությունների և իր երջանկության մասին:
Որքան է տևելու Ձեր Հայաստանյան այցը և ինչն է վերադարձի պատճառը:
-Արդեն երեք ամիս է ինչ չէի եկել Հայաստան, կարոտել էի ընտանիքիս անդամներին, ընկերներիս:Եկել եմ հանգիստս անցկացնել հայրենիքում, սակայն հանգստի հետ մեկտեղ նաև ի հայտ եկան նար գործեր:
Ինչով եք հիմա զբաղվումէ՝ ՌԴ-ում:
-Աշխատում եմ՝ ,,Долорес,, գեղեցկության ստուդիայում, որպես ոճաբան, ինչպես նաև աշխատում եմ՝ ,,Красота,, գեղեցկության կենտրոնում, որպես ոճաբան:Սպասարկում եմ մեծ ճանաչում ունեցող մարդկանց, որոնցից կցանկանայի առանձնացնել՝ Ալեքսանդր Վասիլիևին, որի անձնական ոճաբանն եմ և իր հրավերով եմ այնտեղ գտնվում:
Հայաստանի այցը ինչ-որ նպատակ ուներ թե հանգիստը անցկացնելու համար եք եկել:
-Եկել եմ հանգիստս անցկացնելու, և ընտանիքիս տեսնելու:Սակայն ունեցա հրավերներ նկարահանվելու ,,Հայկական երկրորդ,, հեռուստաալիքով ցուցադրվող՝,, Պերսոնա,, հողրդաշարում և արդեն նկարահանվել եմ մի քանի եթերներում, իսկ ցուցադրությունը կլինի շուտով:
Մոսկվայում բնակվելիս առաջանում են խնդիրներ ընտանիքում՝ հեռավորության և այլ հարցերով:
-Այնտեղ մենակ գտնվելով ես իսկապես զբաղվում եմ իմ կարիերայով, իսկ եթե ինձ հետ լիներ նաև իմ ընտանիքը ապա կլինեին խնդիրներ:Այսպես ես բացակայում եմ իմ ընտանիքից կարճ ժամանակով, բայց հոր պակասը լրացնում են իմ հայրը և եղբայրս:
Երջանիկ համարում եք Ձեզ:
Աշխատանքի բերումով հաջողակ եմ, իսկ անձնական կյանքում երջանիկ եմ, քանի որ ունեմ գեղեցիկ, սիրող և սիրված կին ինչպես նաև դուստրեր, ինչը որ հարկավոր է բոլորին երջանիկ լինելու համար:
Ինչ նորությունների սպասենք առաջիկայում:
-Ունեմ նոր հրավեր, որի մասին առաջինը Ձեզ եմ ասում, շուտով կներկայացնեմ նոր բրենդ, որի ներկայացուցիչը կլինեմ ես,միջազգային կարգով:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ