ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ԹԻՎ 25 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածք ինքնաբացարկի դիմումն է ներկայացրել մեծամասնական ընտրակարգով առաջադրված, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, ՕԵԿ ներկայացուցիչ Մանուկ Վարդանյանը: Այս մասին տեղեկացրեց թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը: Մանուկ Վարդանյանի ինքնաբացարկի մասին լուրերն ավելի վաղ էին տարածվել, սական դրանք պաշտոնապես չէին հաստատվում:
Թիվ 25 ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուներն են` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Դավիթ Քոչարյանը, Հայ Ազգային կոնգրեսից` Սասուն Միքայելյանը, անկուսակցականներ Մուշեղ Հարությունյանը և Հովսեփ Գալստյանը:
http://ditaket.am