ՇՔԵՂ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՇԱՏ ՀԻՎԱՆԴՆԵՐ, ԲԱՅՑ ՔԻՉ ԲԺԻՇԿՆԵՐ
Առողջապահության Կազմակերպիչների Ասոցիացիայի միջոցներով Հրազդանի բժշկական կենտրոնում կազմակերպվել էր բաց դռների օր: Բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանի խոսքերով, Հրազդանում չկա նյարդաբան և անոթային վիրաբույժ, նրանց հետ ևւս երկու մասնագետ հրավիրվել են հիվանդներին լրացուցիչ ստուգելու համար :
«Հրազդանի տարածաշրջանում հաճախ հանդիպող հիվանդությունների շարքում վարիկոզը և սրտանոթային հիվանդություններն են» ,- ասել է անոթային վիրաբույժ` խմբի ղեկավար Արմեն Խեդոյանը: Իսկ նյարդաբան Լինա Զուբալովան հավաստեց, որ ողնաշարային հիվանդությունները ևս գերակշռում են, և հիմնական պատճառն այն է, որ Հրազդանը շրջապատված է գյուղական համայնքներով, գյուղացու գործը ծանր է և հանգեցնում է ողերի խախտման:
Անհրաժեշտության դեպքում մասնագետները հիվանդներին ուղեգրել են Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, քանի որ Հրազդանի շքեղ վերանորոգված պոլիկլինիկայում չկան անհրաժեշտ մասնագետներ, այս մասին նշել է բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանը:
Հրազդանի բժշկական կենտրոնը վերանորգվել է վերջերս, իսկ որակյալ կադրեր ապահովելու խնդիրը դեռեւս անորոշ է մնում :
Էմին Մաթեւոսյանhttp://ditaket.am