ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

26.3.13

Մարտահրավեր հաշմանդամություն ունցող անձանց համար



Մարտի  26-ին  «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, առաջարկություններ  Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկում-ասուլիս, որին մասնակցեցին «Հարմոնիա» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբան Ալբերտ Աբգարյանը, «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը և «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը:
Բանախոսները հիմնականում նշեցին, որ չնայած Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, օրենսդրական դաշտում պաշտպանված են նրանց իրավունքները, սակայն օրենքները հիմնականում դեռ թղթի վրա են և բազում հիմնախնդիրների պատճառ Երևանում ապրող հաշմանդամություն ունեցող մոտ 60 հազար մարդ ազատորեն չի կարող տեղաշարժվել: 
Արմեն Ալավերդյանը ներկաայացրեց փետրվարի 18-ի նախագահի ընտրություններից առաջ իրականացրած դիտարկման արդյունքները,  ըստ որոնց Երևանի բոլոր ընտրատեղամասերից թեքահարթակով ապահովված էր միայն 31 (6%) և դրանք լիովին մատչելի էին, իսկ 44-ը (9%)՝ մասամբ մատչելի:
«Իրականում սա բավական փոքր տոկոս է և քաղաքապետարան ներկայացրել ենք մեր առաջարկները (ընտրատեղամասերը հարմարավետ դարձնելու վերաբերյալ) կարծում ենք, որ մինչ Երևանի ավագանու ընտրությունները  այդ փոփոխություններն իրականացնելը լիովին հնարավոր է»,- ասաց Արմեն Ալավերդյանը: 
 «Հարմոնիա» ՀԿ նախագահ Ալբերտ Աբգարյանը շեշտեց, որ դեռևս նախորդ խորհրդարանական ընտրություններից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է տեսողական խնդիրներ ունեցողների ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը՝ տեղադրելով բրալյան համակարգով ստվարաթղթե կաղապարներ և խոշորացույցեր, որոնք, ըստ Աբգարյանի, լայնորեն կիրառվել են. «Ինքս օգտվել եմ այդ կաղապարից, ինքնուրույն քվեարկել և պահպանել գաղտնիությունը»,- ասաց նա: 
 «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանի հավաստմամբ վերջին մի քանի տարիներին պետական այրերի հետ հանդիպումներն ու համագործակցությունն առավել արդյունավետ են դարձել, բայց հիմնականում դրանք կրում են ֆորմալ բնույթ.
«Երբ հաշմանդամություն չունեցող մարդիկ են որոշումներ կայացնում, ապա հակված են մոռանալու դրանց մասին, իսկ մեր երկրում հիմնականում նրանք են որոշումներ կայացնում,-ասաց բանախոսը` հավելելով, որ եթե քաղաքապետարանում լիներ հաշմանդամություն ունեցող աշխատող, ապա նա ամեն օր կհիշեցներ, որ Երևանում որևէ տրանսպորտ հարմարեցված չէ և այլն: 
«Մենք ամեն անգամ լավ խոստումներ ենք լսում, բայց գտնվում են տարբերակներ դրանք շրջանցելու, - դժգոհեց Արման Մուշեղյանը` փաստելով, որ մեկ տարի առաջ, երբ Երևան էին ներկրվում  նոր ավտոբուսները, խոստումներ էին հնչել դրանք հարմարեցնելու կամ ներկրելու արդեն իսկ հաշմանդամների համար նախատեսված հարմարություններով ավտոբուսներ. «սակայն դա տարբեր պատճառաբանություններով կրկին չարվեց»:
Բանախոսները քննարկման ավարտին հույս հայտնեցին, որ Երևան քաղաքի նոր ավագանու հետ համագործակցությունը կլինի առավել սերտ` նպաստելով հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը:
Ասուլիսի ողջ տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղումով (լինկով):
Աղբյուրը՝  mynews.am