ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

26.3.13

Հրազդանի խնդիրները


Չկա ոչինչ ավելի անտանելի, քան չկամությունն ու փոքրոգությունը: Չկա ավելի ճնշող բան, քան ազգային, մարզային, համայնքային կամ թաղային պատկանելիությանդ հանդեպ հեգնանքն ու ընկալումը որպես օտար: Բառերս ինքնին կզարմացնեն, գուցե և տարօրինակ կթվան: Բայց, հավատացե'ք. բառերս այնքան էլ հեռու չեն այն թեմայից, որի մասին ուզում եմ գրել: Բայց այս մասին մի փոքր ուշ:
Իմ համայնքի չլուծված խնդիրների, անելիքների, ինչու չէ, նաև ձեռքբերումների մասին բազմիցս եմ գրել: Որպես քաղաքի ապագայով մտահոգ շարքային քաղաքացի` չեմ զլանա ևս մեկ անգամ շեշտել, որ իմ Հրազդանը դեռ հեռու է իդեալական քաղաք համարվելուց, որ իմ Հրազդանում կան այնքան չլուծված խնդիրներ, որոնք ում համար խնդիր, ում համար հոգս, ում համար էլ. «Ինչա եղել որ, վատա մեր քաղաքը` օրեցօր զարգանում ու բարգավաճում է, էս Հրազդանի ժողովուդնա, էլի, միշտ տրտնջում է ու դժգոհ»:
Երևի հասկացաք, թե վերջին տեսակետը որ խավի ու խառնվածքի տեր մարդկանց շուրթերից է շատ հաճախ բարձրախոսվում: Բայց, ասացե'ք, խնդրեմ, Հրազդանի սոված բնակչի ինչին է պետք «օր օրի գեղեցկացող ու զարգացող Հրազդանը, երբ նա ժամանակ ունի մտածելու միմիայն իր օրվա ապրուստի մասին, հսկայական գործարանից մեկ օրվա ընթացքում աշխատանքից հեռացված ավելի քան 21 մասնագետների, բանվորների և նրանց ընտանիքների ինչին է պետք, թե մի երկու փողոց ավել կամ պակաս  ասֆալտապատ են դարձել: Ասացե'ք, խնդրեմ, թե բնապահպանական աղետի առաջ հայտնված հրազդանցին ոնց չմտածի իր հարազատ քաղաքից հեռանալու մասին, երբ իր երեխան այդ օդն է շնչում, և, ի վերջո,մայրաքաղաք ձգտող երիտասարդին ինչով կարող ես կանգնեցնել, երբ հարազատ քաղաքդ փակում է բոլոր դռները:
Չլուծված խնդիրները շատ են, բայց, ի սեր Աստծո, սա չէ ինձ համար ամենաաղետալին: Մինչև իմ քաղաքում չվերանա «ցի» /Վանատուրցի, Կոճոռցի, Ջրառատցի, Ղարաբաղցի/ վերջավությամբ պայմանավորված` մարդուն հարգել կամ չհարգելը, նրան տեղ տալն ու չտալը, նրա թաղամասը լուսավորելու կամ ասֆալտապատելու չկամութունը, երբ «ցի» վերջավորությունը չհանդիսանա  մարդուն աշխատանքի ընդունելու կամ աշխատանքից հեռացնելու լուրջ գործոն, երբ հրազդանցուն դիմելիս չասեն. «որտեղացի ես», որպեսզի հասկանան, թե ում հետ գործ ունեն, երբ մարդուն ընդունեն որպես հայի և ոչ թե որպես ղարաբաղցու, վանատուրցու կամ ախտեցու, իմ քաղաքում չեն լինի ո'չ ծայրից ծայր ասֆալտապատ ու լուսավոր փողոցներ, ո'չ մաքուր օդ ու ջուր, և ո'չ էլ Հրազդանը սիրող և գնահատող քաղաքացիներ, իսկ չլուծված խնդիրների լուծումն ավելի հեշտ կլինի բոլոր «ցի»-երի համախմբմամբ:

Ինգա Հայրիյան
Աղբյուրը՝ mynews.am