ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

9.4.13

ՀՐԱԶԴԱՆԻ ԵՐԿԱԹԱՀԱՆՔԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ



Հրազդանի այն հատվածում, ուր հորատման աշխատանքներ են իրականացվում, մի քանի աղբյուրներ կան՝ Սոլակ, Բազմաղբյուր, Կաթնաղբյուր: Հրազդան գետի ողջ երկայնքով տեղակայված այս աղբյուրներից խմելու ջուր են ստանում, որի աղտոտման վտանգը և հնարավոր բացասական հետևանքներն ակնհայտ են:
Կաղտոտվի Հրազդան գետը, ողջ Արարատյան դաշտավայրը, որտեղից սնվում ենք: Մինչդեռ հողագետներն արդեն իսկ բղավում են, որ Արարատյան դաշտավայրի հողերի 80%-ը կորցրել է իր հատկությունները:
Բլրի գագաթից հանքի շահագործման նպատակով նախատեսվում է փորել 100 x 500 մ տրամագծով և 270 մ խորությամբ խոռոչ: Բլրի ստորոտին գտնվող աղբյուրները, որտեղից այսօր խմելու ջուր են ստանում Ծաղկաձոր, Հրազդան, Աբովյան քաղաքները և Երևանի մի մասը, գտնվում են ընդամենը 4-5 մ խորության և այդ խոռոչից` ընդամենը 100 մ հեռավորության վրա: 
Ի սկզբանե նախագծում մեծ տեղ էր հատկացվում կոյուղու կոլեկտորին: Այն իրականում չկա, և ողջ կոյուղաջուրը լցվում է Հրազդան գետը, իսկ Քաղսիի մաքրման կայանը վաղուց չի գործում:
Ներկայումս առնվազն տասը նախաձեռնողներ բաց եղանակով մետաղական հանքերի ուսումնասիրման և շահագործման արտոնագրեր են ստացել, և սա՝ միայն Հրազդանի տարածաշրջանում: Այս հանքավայրերի շահագործումը կարող է մեռյալ գոտու վերածել Մարմարիկ գետի ավազանը: Հիշեցնենք, որ այս տարածքում են գտնվում մի քանի պետական արգելավայրեր, այդ թվում՝ միջազգային նշանակության և Դիլիջանի ազգային պարկը: 

Էմին Մաթևոսյան
Աղբյուրը՝   mynews.am