ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

19.4.13

ՓՈԹՈՐԻԿ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԵՎ ՍԵՎԱՆՈՒՄ


Ապրիլի 9-ին ուժեղ քամի է եղել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք համայնքներում: Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել գյուղացիներին, կոտրել ծառերը և թիթեղներ պոկել տանիքներից: Ուժեղ քամի է եղել հատկապես Հրազդանի մի շարք գյուղերում, այդ թվում` Մարմարիկ, Մեղրաձոր, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ, Հրազդանի՝ Ջրառատ, Վանատուր թաղամասերում, որտեղ ծառեր են տապալվել:
Սևան քաղաքը նույնպես անմասն չի մնացել. կոտրվել են քաղաքի բարդի տեսակի ծառերի ճյուղերը. բարեբախտաբար այդ պահին մարդիկ չեն եղել տարածքում: Սևանի գյուղերում նույնպես ուժեղ քամի է եղել. Ծովագյուղ, Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն և Զովաբեր համայնքներում քամին կոտրել է ծառերը և տանիքներից պոկել է թիթեղներ:
Բնակիչների խոսքերով՝ այսպիսի ուժեղ քամի դեռ չեր եղել գարնան այս օրերին:

Էմին Մաթևոսյան
Աղբյուրը՝ mynews.am