ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

19.4.13

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ



Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ Ջրառատի Պատմության Թանգարանը Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցում միջոցառում էր կազմակերպել: Մասնակցում էին Կոտայքի Մարզային Գրադարանի աշխատակիցները`տնօրեն Ժաննա Գևորգյանի գլխավորությամբ, Հրազդանի թիվ 6 գրադարանի վարիչ Թեհմինե Մուրադխանյանը, Հրազդանի Հովհ. Թումանյանի անվ. թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտները:
Թիվ 5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները մաքրեցին Հայրենական Մեծ պատերազմում, Արցախյան պատերազմում զոհված ջրառատցիների հիշատակին կանգնեցված հուշակոթողներն ու դրա տարածը: Մաքրման ասշխատանքներին մասնակցում էին ուսուցիչները, զինծառայողներ, ինչպես նաև Պատմամշակութային հուշարձանների և արգելոց-թանգարանների պահպանության Կոտայքի Մարզային Ծառայության աշխատակիցները:
Ներկաները ուրախ էին և ոքեւորված. «Նմանատիպ միջոցառման վաղուց չեինք մասնակցել: Շատ շնորհակալություն կազմակերպիչներից,  հույս ունենք, որ այն կկրի շարունակական բնույթ և մենք  մեծ սիրով կմասնակցենք»:

Էմին Մաթևոսյան











Աղբյուրը՝  mynews.am