ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

25.5.13

ԳԱՅԼԵՐՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՈՉԽԱՐՆԵՐԻ ՎՐԱ


Ապրիլի 25-ին  Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում տեղի է ունեցել արտակարգ պատահար: Գյուղի հովիվն առավոտյան ոչխարներին տարել էր սարեր արածացնելու և մի քանի ժամ անց 6 գայլերի կողմից ոչխարի հոտը հարձակման է ենթարկվել, իսկ հովիվը ոչինչ չի կարողացել անել: Արդյունքում 45-50 ոչխար դարձել են գայլերի զոհ, մի քանի ընտանիքների ոչխարներ մինչ օրս չեն գտել:
«Ողջ տարի թանկ ու կրակ խոտ առանք, որ գոնե մի արդյունքի հասնենք, բայց արի ու տես, որ  տանջանքներս ջուրն ընկավ: 7 հատ ոչխար ուներ և 3 այծ, սրանցից մի ոչխարն է մնացել և երկու այծը, իսկ երկու ոչխարներս այդպես էլ չեմ գտել, երևի տարել են կամ էլ կերել են»,- ինձ հետ հեռախոսազրույցում ասաց գյուղի բնակչուհի տիկին Արմինեն:
Բնակիչներց  ոչ ոք հովիվին չի մեղադրում, բայց գոնե հույս ունեն, որ պետությունից որևէ օգնություն կստանան: Նմանատիպ դեպք նախկինում ել է եղել, բայց այս անգամ ոչխարների քանակը մեծ է եղել:

ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Աղբյուրը՝ mynews.am