ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

1.8.14

ԷՌՆԵՍՏ THE BEST. ԹՈՂ ԲՈԼՈՐԻ ՍՐՏՈՒՄ ԾԻԱԾԱՆԻ ԴՐՈՇԸ ՑՆԾԱ /ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ/

Երիտասարդ երգիչ Էռնեստ The Best-ը հաճախ հայտնվում է սկանդալների կենտրոնում:Երգիչը հանդես է եկել տարբեր կերպարերով և գրեթէ բոլոր կերպարները քննադատվել և չեն ընդունվել հանրության կողմից ու Էռնեստը միշտ եղել է բամբասանքերի կենտրոնում:
EminNEWS-ը ներկայացնում է Էռնեստ The Best-ի վերջին՝ բացառիկ  հարցազրույցը, որտեղ կշարունակենք բացահատել Էռնեստ The Best-ին, ով նաև կներկայացնի առաջիկա նորությունները.

Երկար ժամանակ է նոր երգ և տեսահոլովակ չեք ներկայացրել, ինչն է լռության պատճառը.
    ,,Նոր երգեր գրվում են, տեսահոլովակների մասին դեռ չեմ կարող ոչինչ ասել,,:

Ձեր երգերը տարբերվում են մյուսներից:Երաժշտական որ ոճում եք հանդես գալիս.
   ,,Իմ երաժշտական ոճը ,,Փոփ,,-ն է,,

Դուք հայկական շոու բիզնեսի ամենահամարձակներից եք և ներկայանում եք տարբեր կերպարներով, դրանք Ձեզ օգնում են.

 ,,Իմ արտաքին տեսքը զուտ կերպար չէ, դա ուղղակի ես եմ:Եթե ես արթնանում եմ ու ուզում եմ շիկահեր լինել, ես այդ խնդիրը հեշտությամբ լուծում եմ երեք տուփ գունաբացող լուծույթով:Կարծում եմ իմ կատարած աշխատանքը օգնել է շատ տղաների և աղջիկներին ազատվել բարդությունից, չամաչել անել այն ինչ նրանք ցանկանում են և ընդունել իրենց այնպես ինչպիսին որ կան, չվախենալ հասարակության կարծիքից,,:

Ինչով է պայմանավորված այդ կերպարների, սանրվածքների փոփոխությունները.
 ,,Ես չեմ կարող միշտ նույնը լինել:Ամեն օր արթնանում եմ որոշակի տրամադրությամբ ու նոր մտքերով և ըստ այդմ էլ փոխվում է հագուստիս ոճը, մազերիս գույնը, աչքիս մատիտի բրենդը և այլն և այլն,,:

Հաճախ եք գտնվում բամբասանքերի կենտրոնում, ինչպես եք վերաբերվում այդ ամենին.
 ,,Եթե դու բամբասանքերի կենտրոնում ես նշանակում է մարդիկ հետաքրքրվում են քեզանով, իչքան մեծ է այս բամբասանքի շրջանակը, այդքան ավելի մեծ է հետաքրքրությունը:Վերաբերվում եմ դրան շատ նորմալ, կցանկանայի, որ ամբողջ գալակտիկան իմ մասին բամբասեր,,:

Ձեր սիրտը զբաղված է.
 ,,Ես սիրաշատ մարդ եմ /ծիծաղում է/, շաբաթվա մեջ կարող է մեկ օր զբաղված լինի, կարող է յոթ օրն էլ զբաղված լինել:Եթե ունեմ ազատ ժամանակ անպայման տրամադրում եմ մի քանի ժամ սիրտս զբաղեցնելու համար,,:

Խոսակցություններ կան, որ դուք երգելուց զատ զբաղվում եք նաև մոդելինգով.
 ,,Մոդելինգով զբաղվել եմ 13 տարեկանում, եթե դրա մասին դեռ կան խոսակցություններ, ուրեմն խոսակցությունները դեռ մնացել են 2004 թվականում,,:

Ինչ նորությունների սպասենք.
   ,,Նորություններ չգիտեմ երբ կլինի, չեմ շտապում, ամբողջ կյանքն առջևում է,,:

Ինչ կավելացներիք վերջում.
 ,,Վերջին դեպքերի հետ կապված, ցանկանում եմ բոլորիս մաղթել խաղաղ և ծիածանափայլ երկինք և ընդհանրապես, թող որ բոլորի սրտում ծիածանի դրոշը ցնծա....Ամեն,,:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):