Երգիչ Ռոմա Թոմասը շուտով հանդես կգա նոր տեսահոլովակով:Երիտասարդ երգիչը իր երկրպագուների դատին կներկայացնի իր երկրորդ տեսահոլովակը, որը նկարահանվել է ,,Վերադարձ,, երգի հիման վրա:Տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Թադևոսյանն է:
,,Այս տեսահոլովակը ,,Վերադարձի,, մասին է:Գեղեցիկ և հետաքրքիր պատմություն ենք ներկայացնելու:Սիրո մասին է լինելու, դեռ չեմ ցանկանում բացել գաղտնիքը,, մեզ հետ զրույցում ասաց երգիչը՝ Ռոման:
Ռոմա Թոմասը մեզ նաև տեղեկացրեց, որ տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերին:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ




