Հոկտեմբերի 3--ից 5-ը ` Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում տեղի ունեցավ Համաշխարհային Կարատեյի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի 17-րդ առաջնությունը:
Առաջնությանը մասնակցում էին եվրոպական 27 պետություն:
Հայաստանը այս մրցաշարին ներկայացնում էր Սպորտային կարատեյի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը:
Առաջնությանը մասնակցում էին եվրոպական 27 պետություն:
Հայաստանը այս մրցաշարին ներկայացնում էր Սպորտային կարատեյի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը:
Կամոն առաջին մենամարտը հոկտեմբերի 4-ին էր 75կգ քաշային կարգով , նա հանդես եկավ իր առաջին մենամարտերում
անցկացրեց չորս մենամարտ` Նորվեգիայի, Իսպանիայի, Իռլանդիայի և Շվեդիայի ներկայացուցիչների հետ, բոլորն էլ ավարտելով հաղթանակներով:Հայ չեմպիոնի հաղթարշավը սրանով չեր ավարտվում Կամո Ունանյանը հոկտեմբերի 5-ին մասնակցեց Բաձարձակ քաշային կարգի (open category) մենամարտերին որտեղ նույնպես ճանաչվեց հաղթող և նվաճեց ոսկե մեդալ:

Նրան այդ մրցաշրջանում ուղեկցել է իր անձնական մարզիչ Տիգրան Մուրադյանը:
Emin-NEWS.com-ի հետ զրույցում Եվրոպայի չեմպիոնը ասաց, որ մրցաշարը լավ էր կազմակերպած. - ,,Բավականին բարդ ու դժվար մենամարտեր եմ ունեցել, ամենադժվարը բաձարձակ քաշային կարգի 1/4 փուլի պայքարում էր երբ մրցում էի Բելգիայի ներկայացուցչի հետ:Սկոպ Մելվինի հետ սկզբում պարտվեցի, բայց հետո կարողացա 6-5 հաշվով հաղթանակի հասնել,,:
Այս մենամարտերից հետո Կամո Ունանյանը ստացել է վնասվածքներ, բայց չեմպիոնը արդարացնում է այդ ամենը իր ձեռք բերած մեծ հաղթանակով: ,,Այս վնասվածքներս կանցնեն, ինձ համար կարևորը, որ ևս մեկ անգամ կարողացա Հայաստանի պատիվը բարձր պահել օտար հողում, հաղթանակների շատ էի կարոտել,,:
Կամո Ունանյանը մեզ տեղեկացրեց, որ պատրաստվում է այս տարվա իր վերջին մրցմանը, որը կկայանա նոյեմբերի 5-ից 9-ը Գերմանիայի Բրեմեն քաղաքում կայանալու է WKF աշխարհի առաջնությունը, որտեղ
Հայաստանը կներկայացնի Ազգային կարատեյի ֆեդերացիան:
Հայաստանը կներկայացնի Ազգային կարատեյի ֆեդերացիան:
Վերջում Կամոն իր շնորհակալության և երախտիքի խոսքը հղեց բոլոր նրանց, ովքեր այս օրերին իր կողքն են եղել.
,,Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին, հարազատներին, ովքեր թե վատ , թե լավ պահերին կողքիս են եղել, իմ անձնական մարզչին` Տիգրան Մուրադյանին, ով Կիպրոսում ամեն վայրկյան կողքիս էր ու եթե չլինեին նրա խորհուրդները դժվար կլիներ նաև այս հաղթանակներին հասնելը,,:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):